Posts

Showing posts from December, 2018

Նանայով մակարոն

Կապույտ մատներով մակարոնին նանա եմ ավելացնում, ու նանայի հոտն ինձ տանում ա իմ տան խոհանոց, որտեղ Մարիօն փլավի մեջ նանա էր լցնում ու ոգևորված ասում, որ նանայով ամեն ինչ էլ համով է։ Նանայով ամեն ինչ համով է, դրա համար էլ դեռ մեկուկես տարի առաջ հետս նանա եմ բերել․ էն հազվադեպ օրերին, երբ ինչ-որ բան եմ սարքում, անպայման նանա եմ ավելացնում։ Մի անգամ Մ․-ն մեր տանն էր ու սեղանին դրած նանայից հոտ քաշելով սկսեց ասել, որ հնարավոր չի անանուխով ճաշ սարքել, որը համով կլինի։ Դիմանալով ճաշն իր գլխին լցնելու ցանկությանը (Մ․-ի նկատմամբ էն սկզբից էլ խառը զգացմունքներ եմ ունեցել), ժպտալով հյուրասիրեցի ու նույնիսկ ինքն ընդունեց նանայի զորությունը։ Նանայով մակարոն։ Մակարոն, մակարոն․․․ Մակարոնով փլավը թիթիզ պաստան չէ, որ ռեստորաններում բավականին թանկ կարելի է գնել։ Մակարոնով փլավը կարագի կամ ձեթի մեջ տապակած մակարոնն է, որի վրա «բուլյոնչիկով» եռացրած ջուր ես լցնում։ Մակարոնով փլավ սարքում եմ երբ տխուր եմ՝ հատկապես ֆինանսական պատճառներով։ Էսօր կարող է գնալ Քաոսի ընտանիքի Սուրբ ծննդյան հավաքին, բայց նախը