Անէացում կամ tired high*

Ինչ-որ պահի արտաքին աշխարհն ուղղակի անհետանում է։ Կարծես՝ դադարում եմ այն ընկալել կամ այն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։ Թվում է՝ փոխում եմ իմ չափողականությունն, ու էս աշխարհից եկող ձայներն ու պատկերներն անէանում են տարածության ու ժամանակի մեջ։ Ինչ-որ պահի ամեն ինչ կարգին է, սակայն երբեմն ինչ-որ մեկը սեղմում է «դադար» կոճակն, ինչից հետո ամեն ինչ կանգ է առնում սառած խավարում։
Hello darkness, my old friend
I've come to talk with you again
Ականջակալները չի կարելի հանել գիշերը տուն քայլելիս, քանի որ ծառերն ինչ-որ բաներ են ասում, իսկ ես չեմ ուզում իրենց լսել։ Քամին էլ ինչ-որ բաներ է տանում ու բերում, իսկ ինչ-որ տեղ հեռվում արթնանում է հրեշն, ով սնվում է վախով։ «Չվախենաս, թե չէ նա կգա»,- ասում եմ ինքս ինձ, «չվախենաս», ասում են քամին ու ծառերն այնքան բարձր, որ նույնիսկ ականջակալներիս արանքից եմ կարողանում լսել։ Բայց նրանց քաջալերումն ինձ ավելի է վախեցնում։ Վախն իր գագաթնակետին է հասնում, հրեշը մոտ է, իսկ ես չեմ կարողանում գտնել տունս։ Ինչ-որ տեղում մոլորվել եմ, ինչ-որ տեղում, որ տանից 300 մետր հեռավորություն վրա է, բայց մյուս կողմից էլ շատ հեռու ու խավար այլ աշխարհում։ Վախը, վախն ու զայրույթն են միայն ինձ այն «ուրիշ» աշխարհից այս աշխարհ տեղափոխում։
The pain
And the creeping feeling
A little black haired girl
Waiting for Saturday
Կայծակից լուսավորվում է ամբողջ դաշտը, ծառերն ու քամին իրենց շունչը պահում են։ Մինչ հասցնում եմ մտածել, որ բլրի գագաթից կայծակն ավելի սիրուն կլինի, ոտքերս ինձ դեպի վեր են տանում։ Ի՞նչ կլինի եթե կայծակը հանկարծ ինձ խփի, արդյո՞ք կատուն արդեն տանն է, ինչու՞ է ճանապարհի վերջում մի մեծ խաչ դրած, ո՞վ է ապրում այն լքված տանը։ Լքված տանը, որը գոյություն չունի կամ միգուցե ուղղակի անէացել է։
I'm standing here
Watching the clouds float by
Wondering why the pain never deserted me
The sadness, sorrow, bewilderness that never left
Ինչ-որ տեղ կորցրել եմ ինձ։ Կամ ես եմ նա, ում կորցրել են։ Արդյո՞ք ես անմարմին ստվերն եմ, թե՞ իր ստվերին կորցրածը։ Ինչ-որ տեղում ինչ-որ բան սխալ է, բայց ես ոչ ժամանակ, ոչ էներգիա ունեմ սխալները գտնելու։ 
She is suffering
You exist within her shadow
- Նեղացա՞ծ ես ինձնից, ինչու՞ չես խոսում, լա՞վ ես, ասա մի բան։
- Ինչու՞ չես կարողանում մտքերս կարդալ, ինչու՞։ Ինչու՞ դու իմ լեզվով չես խոսում, ինչու՞ չգիտես թե ինչ եմ ուզում,- բառերն այդպես էլ դուրս չեն գալիս բերանիցս։
- Ռուբի՞։
- Ինչու՞ դու չես կարողանում հասկանալ, որ էս պահին ես խոսել չեմ կարող։ Խնդրում եմ՝ կարդա մտքերս, հասկացիր, որ երեկոյան սպառված է իմ էներգիայի վերջին վատտը։ Պա՞րզ չի, որ ես հիմա ուզում եմ, որ ինձ համար իմ սիրելի պատմվածքները կարդաս, որ բառերը հոսեն բերանիցդ, որ ես աչքերս փակեմ, ու տեսնեմ, թե ինչպես է գնդապետն իր աքլորին կերակրում։ Դու նույնիսկ չես լսել Կորտասարի մասին, դու չես կարող ինձ համար Տատյան կարդալ։ Լա՜վ, նույնիսկ «Անավարտ պատմությանն» եմ համաձայն։ Միայն թե՝ մի բան կարդա ինձ համար։
- Լավ, հասկացա, խոսել չես ուզում, ուզու՞մ ես քեզ մենակ թողնեմ։
Don't leave me here to pass through time
 Without a map or road sign
 Don't leave me here, my guiding light'
 Cause I, I wouldn't know where to begin
- Չէ՛։
- Մի՛ մեռիր, լա՞վ։ Մեռնողի տեսք մի ունեցիր։ Adventure Time?

Էլի գիշեր, էլի Adventure Time։ Այ անկապ երաժշտությունը կհանդարտեցնի ինձ, Candy Kingdom-ից բարություն ու անհոգություն կծորա, կատուն կկծկվի կողքիս ու հանդարտ կմռռա։ Գիշերվա ընթացքում հեռախոսս ամբողջապես կլիցքավորվի, իսկ իմ մարտկոցն էդպես էլ կիսադատարկ կմնա։
I am tired, I am weary
I could sleep for a thousand years
Էս օրն էլ կմեռնի, մենք էլ՝ էսօրվա հետ, որ ծնվենք վաղն առավոտյան ու ընկնենք մեռնելու այս շրջապտույտն այնքան ժամանակ, մինչև հաջորդ օրն էլ չարթնանանք...

* թմրանյութերի ազդեցությանը նման/համարժեք էֆֆեկտ, որն առաջանում է  հոգնածությունից

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը