Օկտոբերֆեստ. խմե՛լ, խմե՛լ առավոտից

2 լիտր գարեջու՞ր։ Առավոտյան ժամը 11:00-ի՞ն։ Դեռ ավելին՝ երկուշաբթի առավոտյան, երբ դասի ընթացքում տեստ պիտի գրե՞ս։ Այո՞, թե՞ ոչ։ Ցանկացած այլ իրավիճակում՝ բանականությունն ասում ա չէ, բայց Օկտոբերֆեստն ուրիշ պատմություն ա։

Շատերին որ ասում են Մյունխեն՝ առաջինն Օկտոբերֆեստն էն են պատկերացնում։ Ես նույնիսկ չէի էլ պլանավորել Մյունխենում հայտնվել, բայց կրթաթոշակիս հետ մեկտեղ ինձ պարտադիր գերմաներենի դասեր տվեցին։ Ու հետո աչքովս ընկավ, որ էդ ընթացքում Օկտոբերֆեստն ա։ Աշխարհի ամենամեծ խմելու փառատոնը, ու Ռուբին էնտեղ կլինի։ Ռուբի լինել երջանիկ։



Լեզվի դպրոցից մեզ համար տեղեր էին ամրագրել։ Ընդհանրապես՝ Օկտոբերֆեստի ամրագրումներն ամիսներ առաջ ա սկսում, ու եթե տեղ չունես, գարեջուր էլ չես կարող առնել։ Մենք գրանցվել էինք ու մեզ լրիվ պատահական օրեր էին գցել։ Սկզբում ուսիս սպիտակավուն հրեշտակն ասում էր, բա թե փոխի օրդ, հո չե՞ս ցնդել, որ երկուշաբթի առավոտ խմելու գնաս, էն էլ լրիվ անծանոթների հետ։ Բայց հետո լսեցի սատանիկին ու որոշեցի էդ մի օրը լինել նենցը, ոնց որ սովորաբար չի լինում Ռուբին։ Լինել հակառուբի՝ Չտրամաբանել, չգցել-բռնել, չթթվել, այլ ուղղակի խմել, շփվել մարդկանց հետ, պարել։

Վերջն էկավ իմ երկուշաբթի առավոտը։ Ես տարազ չունեի։ Դե թանկ էր, բայց համ էլ ցուրտ էր։ Երբ մտանք Թերեզիենվիզե՝ այն վայրը, որտեղ տեղի է ունենում Օկտոբերֆեստը, ոնց որ Ծննդյան տոներ լինեին։ Փոքրիկ կրպակներից դարչինի, մեխակի, բոված նուշի քաղցր հոտեր էին գալիս։ Եղանակն էլ՝ տաք գլյուվայն խմելու ու պատուհանից նայելու եղանակ էր։ Բայց դե ո՛չ, ո՛չ մի գլյուվայն Ռուբի, դու առավոտ շուտ պիտի խմես։

Քանի որ ֆեստը շա՜տ-շա՜տ տուրիստաբեր ա, ուստի սարսափելի թանկ ա։ Դե՜, մի լիտր գարեջրին 10,6 եվրո, համարյա 6000 դրամ տալն մի քիչ հանդուրժելի ա, բայց երբ որ ջու՜րն ա նույն գնի։ Ու հետդ, իհարկե, չես կարող սննունդ կամ խմելիք վերցնել, հետևաբար ես մտադրվել էի մի շա՜տ վտանգավոր զենք՝ ջուր ներս խցկացնել։ Իմ փոքրիկ պայուսակում ջուրը խցկելով, կարողացա «խաբել» երեք սիքյուրիթիի ու երբ գարեջրի վրան մտա ջուրս դեռ ձեռքիս, ինձ իսկական bad ass էի զգում։
Մի վրանում սենց լի՜քը մարդեղեն կար

Մտնում ենք, մատուցողուհին մեր գարեջրերն ա դնում սեղաններին ու մի քանի րոպեից նվագախումբը սկսում ա նվագել։ Օկտոբերֆեստի, ու ընդհանրապես Գերմանիայի կայֆն էն ա, որ միշտ հավեսին, ֆոլկոտ երաժշտություն են նվագում, որի տակ հանգիստ կարելի ա, պարել ու թռվռալ։ Մի կես բաժակ գարեջրից հետո արդեն նստարանների վրա պարում էինք ու գոռում "ein prosit, ein prosit..."



Էդ երգը խմելու երգն էր ու ամեն քսան րոպեն մեկ նվագում էին։ Որի հետ մարդիկ բարձր երգում են, խփում բաժակներն ու գարեջուրը գլուխը քաշում։ 

Ինձ չգիտես ինչի թվում էր, որ գարեջրի հետ ջուր են խառնել, որովհետև շատ թույլ էր։ Ծիծաղում էին, ասում՝ դե նախկին ԽՍՀՄ-ցիների համար դա սոկի պես ա։ Իրականում, իսկի չէր էլ ազդում, ուղղակի մթնոլորտն էնպիսին էր, որ եթե դու էդտեղ ես, ուրեմն չպիտի թթվես տեղումդ, պիտի թռթվռած, պարես, երգես, խմես։ Ու հետո հանկարծ նկատես, որ լրիվ անծանոթ սեղանակիցներ են ավելացել, բայց դու իրենց հետ բաժակ ես խփում ու "ein prosit" երգում։

Ճշտով գարեջուրը մի լիտրանոց բաժակով պիտի լինի

Ժամը 16:15 մեզ դուրս վռնդեցին. ամրագրումը սպառվել էր։ Ուրիշ ժամանակ էդ ժամը դեռ շուտ խմելու համար, բայց Օկտոբերֆեստին դու արդեն մի թեթև խմած  ես։ Որոշեցի ինչ-որ ատրակցիոն նստել, մթոմ էքսրեմալ։ Ոչ ոք չհամոզվեց հետս գալ, ասեցին՝ բա խմած ենք, հետ կտանք։ Ատրակցիոնի մոտ էլ գրած էր, որ խմած չի կարելի, բայց դե Օկտոբերֆեստ ու չխմա՞ծ։ Չկա տենց բան։ Չէ, չնայած կա, մեր սեղանի մոտ նստած Մեքսիկացի տղան էր, որ զզվում էր գարեջրից, մեկ էլ մանկապարտեզի երեխեքը։ Հա, ինչևէ, իմ համար բոլոր էքստրեմալոտ ատրակցիոնները հեչ էքստրեմալ չեն, ուղղակի գարեջրված, մի թեթև անձրևի տակ հավես էր։

Տենց իջա հետո, ապուշ երջանիկ ու թրջված հասա տուն։ Ու երբ պառկել էի քնելու, գլխումս դեռ մի կես ժամ լսվում էր՝ "ein prosit, ein prosit, der Gemütlichkeit"։ Հետո բաժակները վերջապես չխկացին ու ես քնեցի։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը