Մենքերը

Մենք ծխում ենք բլուրի գագաթին, անձրևի տակ ու խոսում էն մասին, թե ինչքան անիմաստ ա էս ամեն ինչը ու դեռ ինչքան ա մեր համար վատանալու։

Մենք կանգնած ենք Կասկադի վերևում, զզվելի անձրև ա մաղում, ու լույսը դանդաղ բացվում ա։ Մենք խոսում ենք էն մասին, թե ինչքան անիմաստ ու բարդ ա էս ամեն ինչը։

Մենք նստած ենք կանաչ, ճռճռացող ճոճանակներին, իրար հետևից սիգարետ ենք կպցնում ու նայում անցնող մարդկանց։ Մենք էլ խոսում ենք, թե ինչքան չի ստացվում ապրելն ու թե ինչն ենք սխալ անում։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը