Պրոքսիմա պարադա - Պալմա դե Մայորկա

Պալմա դե Մայորկայի մասին երևի ինձանից բացի բոլորը գիտեին: Լողափեր, բարեր, կլուբներ ու նմանատիպ լիքը բաներ: Իսկ ես միայն գիտեի, որ դա ծովափնյա քաղաք ա, որտեղ Մալինը կամավորություն է անում: Արձակուրդիս ընթացքում մի շաբաթով գնացի իրեն հյուր:

Օր 1, հինգշաբթի, Օլա Էսպանյա

Ինչ փոքր է Մեմինգենի օդանավակայանը ու ինչ շուտ եմ ես եկել: Ինքնաթիռում լիքը գերմանացիներ են. խմող, աղմկող: Որոշել եմ արձակուրդի ընթացքում ինտերնետ չօգտագործել ու հավեսով վայելել արձակուրդը:
Թռիչքի երկու ժամն արագ անցնում է, օդանավակայանում Մալինն ինձ դիմավորում է: Գրում եմ, որ արդեն նորմալ հասա ու անջատում ինտերնետը, տեսնենք ինչքա՞ն կդիմանամ: Պիտի իրենց տանը մնամ: 4 սենյականոց բնակարանում ապրում են 7 կամավորներ տարբեր երկրներից, բայց բարեբախտաբար էդ ընթացքում նրանց մի մասը տանը չէր լինելու:

Օր 2, ուրբաթ
Ալեմանյակ = գերմանացի (իսպ. Գերմանիան կոչվում ա Ալեմանիա), որը Պալմայում իրեն պահում ա վերջին անասունի պես։

Օր 3, շաբաթ
Բուսակեր դրակոն, որը, սակայն, ուտում է միաեղջյուրի շնիցել՝ ծիածանի գույներով ներկված: Չափից շատ միաեղջյուրներ ուտելու արդյունքում դրակոնի բերանից կրակի փոխարեն ծիածաններ են դուրս գալիս: Երբեմն դրակոնը ծիածանակոծում է հոմոֆոբ մարդկանց:

Օր 4, կիրակի
Համ էլ մենք Լֆիկ Սամո ( Bra Samo) ու Դոդի Գագո (Dumb's Gago) պատգամավորներ ունենք:

Պալմայի սիրունիկ ծովափերից մեկը: Ինչպես միշտ՝ աղմկոտ ու գարեջրով զինված գերմանացիներ: Երեք օր է ինտերնետ չեմ միացրել, բայց շարունակ ժամացույցին եմ նայում: Ըհը, երևի արդեն ընտրատեղամասերը փակել են: Տեսնես արդեն հաշվե՞լ են քվեաթերթիկները:
Քանի օր ա Մալինի գլուխը տարել էի ՀՀ քաղաքականությամբ. լֆիկներով, դոդերով, մկներով, ընտրակաշառքներով ու կեղծիքներով ամեն ինչ պատմել էի: Նույնիսկ «Ես այստեղ ձեր կողքին կանգնած եմ, որովհետև ես այստեղ ձեր կողքին կանգնած եմ»: Խեղճը սկզբում չէր կարողանում ընկալել, թե ո՞նց ա հնարավոր կեղծել կամ թե ինչ ա ընտրակաշառքը բայց հետո եկավ էն եզրակացության, որ կրթության մակարդակն ու աղքատությունն են պատճառը ու ներկա իշխանությանը ձեռք չի տա վիճակի բարելավումը:

Վերջը չդիմացա, վայֆայի փասվորդն ուզեցի ու հարձակվեցի ֆեյսբուքի ու Ակումբի վրա: Օնլայն հաշվարկով Ելքը մոտ 16% ունի, վատ չի, հավանաբար Զառան կանցնի: Դաշնակները պատկերացրածիցս շատ ձայներ ունեն:

— Ինչ վատն են բոլոր լոգոները, — ասում ա Մալինը:

— Իսկ սա էն կուսակցությունն ա, որը կողմ էր մի փաբի պայթեցմանը, որի տերը ԼԳԲՏ էր: Սա՝ սովետից մնացած կոմունիստ պապիկները...

— Իսկ մենք ջահել կոմունիստներ ունեինք, Պիրատներ էին կոչվում: Մեկ էլ մի նացիոնալիստ կուսակցություն, որտեղ ընդունվելու համար սուսերներով կռվել էր պետք:

ՀՀԿ—ԲՀԿ ձայները պատկերացրածիցս շատ են, ես տխրում եմ, ամեն ինչ վատ ա... Իսկ իմ ընտրելու իրավունքը տենց էլ չիրացված, չնայած բոլոր քաղաքակիրթ երկրներում արտասահմանում գտնվող քաղաքացիներն ընտրելու իրավունք ունեն:

Օր  5, երկուշաբթի
- Պհնգլուհ մգլնավն ռլհեյ կտուլհու ֆխտանգն:
- Հայերե՞ն էր:
- Կտուլհուերեն

Առավոտը բարի էր լիֆանդրի համար ու տխուր՝ իմ համար: ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ չքնաղ եռյակը կարող է փչացնել ամեն ինչ, նույնիսկ երբ դու աշխարհի ամենասիրուն ծովափերից մեկում ես: Բայց Մալինն ինձ տանում է մի տեղ, որտեղ խմում եմ աշխարհի ամենահամով տաք շոկոլադը, որն իրոք տաք, հալված շոկոլադ էր, այլ ոչ թե սովորական կակաո: Գնում ենք Մայորկայի սիրուն ծովափերից մեկը: Էնտեղ լիքը փոքրիկ սիրուն ծովախորշեր են: Քաղաքը լրիվ ուրվականային է թվում՝ լիքը կաֆեներ, խանքւթներ, տներ, բայց մեծ մասը փակ, իսկ փողոցներում մարդիկ չկան: Նույնիսկ բանկոմատներն էին արձակուրդում: Մի ծովախորշ գտանք, որտեղ համարյա ոչ ոք չկար. միայն մի երիտասարդ զույգ: Ամբողջ ընթացքում սպասում էինք, որ իրենք գնան, որ կարողանանք ծովը մտնել, որովհետև առավոտյան եղանակն ամպամած էր ու լողազգեստ չէինք վերցրել: Բայց քանի որ նրանք էդպես էլ չէին գնում, մենք վերջը մտանք ծով: Ջուրն տաք էր, այսինքն էնքան տաք, ինչքան կարող է լինել գարնանը, 20 աստիճանի դեպքում:
Ավազի հետ խաղալն էլ հավես ա: Որոշեցի ավազակին սարքել, բայց իմ քանի որ իմ ունակություններն արվեստում ձգտում են մինուս անվերջի, նա դարձավ շոշափուկներով, քառածիծիկ ու պոզերով մի արարած, իսկ Մալինի ավազակինը ամենևին վատիկը չէր: Մինչ մեր ավազէակները կյանք էին ստանում, ծովափ էին գալիս աղմկոտ գերմանացիների մեծ խմբերը: Երբ աչքերներս փակում էինք, ու մոռանում որ ծոփավին ենք, թվում էր, թե Գերմանիայում ենք:

Օր 6, երեքշաբթի
Ու մեղրագինիով կնքում ենք պայմանագիր Օդինի հետ, հետո գալիս է ոսկե վիշապն ու գոբլինը, ու ինչ—որ սիրուն թզուկ և վարդագույն փղիկ: Բայց ես չեմ ստորագրում պայմանագիրը, ես չեմ ստորագրում պայմանագիրը։ Ես ազատ եմ, երևի։

Օր 7, չորեքշաբթի
Ծովի մուգ մասերը ջրիմուռներ չեն, այլ պորտալներ, որտեղից, հնարավոր է մի օր դուրս գա Կտուլհուն:

Ուր գնում ենք մի բան ուտելու, փակ է: Տարօրինակ ա, բայց ինչ—որ ռեստորաններ բաց են շաբաթվա կոնկրետ օրերի, որոշները՝ կոնկրետ ժամերի

Օր 8, հինգշաբթի, Ադիոս ամիգոս
Ուշանալով մի կերպ առնում ենք բացիկը, որ ես պետք է ինքս ինձ ուղարկեմ։ Սուրճ ենք խմում, գրում ենք։ Սիրուն ներկելու տետր եմ առնում։ Սիրտս արագ ա աշխատում, չգիտեմ՝ ուշանալուց, թե թողնելուց։ Գրկում եմ ու առանց հետ նայելու անցնում իմ գեյթով։ Բոլոր սիրուն բաներն էլ ավարտվում են։




Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը