Ռուբին խաղալիքների աշխարհում

Ռուբիին խաղալիքների խանութ տարա: Ռուբիի սիրած խանութների եռյակում խաղալիքների խանութը երկրորդ տեղում է՝ զիջելով միայն գրախանութին: 
— Ինձ էս լեգոն կառնե՞ս: 
— Թանկ ա: 
— Հեչ էլ թանկ չի, ընդամենը 200 եվրո: Առ էլի, հլը նայի ինչքան շատ մասեր ունի, ինչ մեծ ամրոց ա: Խնդրու՜մ եմ։
—  Ո՛չ։
— Նայի՜՝ ինչ եմ տեսել։ Դարթ Վեյդերն ա՝ ձեռքին կոնֆետի աման։ Սա դու էլ կհավանես, արի առնենք տանենք։
— Չէ՛, ինչի՞ս ա պետք էսքան մեծ կոնֆետամանը, երբ կոնֆետների կյանքի տևողությունը մեկ օրից ավելի չի։



— Կարո՞ղ ա դու ուղղակի Դարթին չես ուզում։ Նայի՝ Յոդա էլ կա։ Ինչ պուպուշ Յոդա ա։
— Ասեցի չէ՛։ 
— Հլը՜ ինչ եմ գտել։ Սրան չես կարա «չէ» ասես։ Հալկի թաթիկները... Մեծ, կանաչ, փափուկ։
— Չեմ առնում ես քեզ Հալկի ձեռքեր։
— Իսկ Կապիտանի դիմակ ու վահա՞ն։ Հլը նայի, թե դիմակը քեզ ինչքան ա սազում։
— Ո՛չ։
— Իսկ Թորի մուրճը։ 
— Մի հատ փոքրն ունենք, դրանով խաղա։
— Ես մեծն եմ ուզում։
— Ասեցի՝ ո՛չ։
Տխուր աչքերով մի քիչ խանութն ա չափչփում, հետո՝ վազում։
— Մեխանիկական փիսի՜կ։ Գիտեմ, որ չես առնի, բայց հլը ինչ պուպուշն ա։
— Հա, շատ։
— Բայց փազլ կառնե՜՜ս։ Հաստատ կառնես։ Դա էլ հո մանկական չի, 2000 կտորից, հա՞։
— Ժամանակ չկա։
— Դե ուրեմն դինոզավրիկ-մարիոնետկաներ։ Ներկայացումներ կբեմադրենք։
— ...
— Ջեդայի թուրը բայց առնելու ես։ Կամ չէ՛, ճիշտը dark side-ն ա, այ էս մեծ կարմիրը։ Չէ՞, չէ՞...
— Վերջ արդեն գնացինք տուն։
Իսկ Ռուբին տխրել էր։
Տխուր Ռուբիները ոչ մի խաղալիք չստանալուց հետո
Կինդեր սյուրպրիզ առա, թող դրանով ուրախանա, մինչև որոշեմ իրեն ջեդայի թուր եմ առնելու, թե՞ լեգոներ։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը