Սուրճ ու սուիցիդ

Ժամը 15։00 արդեն էնքան մութ ա, որ ուզում ես ադյալները քաշել գլխիդ ու էլ երբեք դրանց տակից դուրս չգալ։ Առավոտյան գործի գնալուց արդեն մութ ա, ճաշելուց մութը կրկին ընկնում ա, ու միակ հույսը՝ կոֆեն ա, որ արդեն երակներովդ ա հոսում։

- Հիմա հասկանում եմ, թե ինչի ա Նորդիկ երկրներում սուրճի օգտագործումն էդքան շատ,- սուրճի ապարատի հերթում ասում եմ Բենին՝ պատուհանից դուրս նայելով։

- Ու ինքնասպանությունների քանակը,- կիսակատակ ասում ա Բենը։

Ու ինքնասպանությունները․․․ Ուզում եմ ասել՝ չէ, Բեն, ես ամառներն ավելի շատ եմ ուզում մեռնել, որովհետև գույները, արևը ու ուրախ մարդիկ ազդում են։ Բայց ոչինչ չեմ ասում․ կամաց-կամաց սովորում եմ դեպրեսիայի ու պատերազմների թեմաներով բերանս փակ պահել։ Էնքան չեմ խոսել, որ արդեն ինձ թվում ա, որ մեկ տարի առաջվա կյանքը երազում եմ տեսել։

Ես արև չեմ սիրում, բայց երազումս սկսել եմ արև տեսնել։ Մեկ-մեկ զարթնում եմ ու հիշում կապույտ երկնքի մասին։ Ու աչքերդ չես հասցնում թարթել, երբ դրսում եղանակը «աշուն է, անձրև, ստվերներն անձև» եղանակից ձևափոխվում ա «հողմը մեգով երկինք առնում, գալարում է բուքը ձյան» վիճակների։ Մյուս կողմից էլ գիտես, որ իսկական ձմեռ չի գալու․ մնալու ենք միշտ էս կիսատ մթության մեջ։ 

Առավոտ էր, սկանդինավյան ոչ լուսապայծառ առավոտներից մեկը
Առավոտ էր, սկանդինավյան ոչ լուսապայծառ առավոտներից մեկը

- Ինչի՞ ենք գնում հյուսիսային բևեռ, կարող էինք գնալ Բալի ու ծովափին պառկել,- ասում եմ Զ․-ին։ Կալենդարս ասում ա 10 օրից էլ քիչ մնաց, սատանաներն էլ արդեն զարթնել են։ Չի ստացվում ապրել տագնապների արանքում։ Ի՞նչ կգտնենք հյուսիսում, ո՞վ կվերադառնա հյուսիսից։

Ձմեռային փլեյլիստ եմ սարքել՝ էնքան մութ ու ցուրտ, ոնց որ հյուսիսը։ 14 տարեկանում, երբ իմացա, թե ինչ ա բլեք մետալը, կարդացի, թե ոնց էր Վալֆարը մի անգամ գնացել իրենց ձմեռանոց ու մահացել ձնաբքի մեջ։ Դեռահասությունից առաջ առանձնապես բան չեմ հիշում, բայց արդեն կյանքիս կեսը երկու ձայն եմ լսում․ մեկն ա ասում ա, որ պետք ա մեռնել, իսկ մյուսը փորձում ա համոզել, որ պետք չի։ Երկար ժամանակ հույս ունեի, որ էն առաջին ձենը կսկսվի, հիմա արդեն թքած ունեմ, թե երկուսից որ մեկը ռադ կլինի։ 

Էս քաոսից ու անլուծելի լաբիրինթոսներից, ուղեղիս աղմուկից հոգնել եմ։ Տեսնես ի՞նչ տեսք ունի ազատությունը։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը