Բյուրեղացված


- Deeper, deeper, go deeper. 
- Suck it all, nothing should be left...
Ասում է Ն.-ն, իսկ Ֆ.-ն իր միկրոպիպետն ավելի խորն է ընկղմում լուծույթի մեջ, հետո՝ քաշում ամբողջը: 
Ես հազիվ զսպում եմ ծիծաղս, ապա հենվում պատին ու հետևում, թե ինչպես է Ն.-ն հրամաններ տալիս, իսկ Ֆ.-ն կատարում դրանք: 
Ն.-ն մեր էսօրվա դոմինան էր. քննությունից հետո եկանք ընկանք իր ձեռքը, ինքն էլ ջանք չխնայեց մեզ տանջելու: Երևի հասկացաք, որ ինքը հերթական լաբի ղեկավարն է, իսկ մենք՝ լաբի ստրուկները:
Երեք օր ոչինչ չէի կարողացել անել. հիվանդ, միգուցե ջերմությունով (ջերմաչափ չկար, որ չափեի), լիտրերով թեյ խմելուց հետո հերիք չի քննության էի, դեռ մի բան էլ՝ միաժամանակ երկու լաբի: Ինչ խոսք, կարդացել էի լաբերս, նույնիսկ առաջինի՝ սպիտակուցների բյուրեղացման տակից դուրս էի եկել, բայց սովածության ու գլխացավի աճի պայմաններում զգում էի, որ արդեն չեմ ընկալում Ն.-ի հարցերը. ուղղակի չեմ ընկալում, թե ինչի մասին ա խոսում, ինչ ա ինձնից ուզում, ինչն ինչի հետ պիտի խառնեմ, որը որի հետ  ցենտրիֆուգեմ: Էն կարգի, որ զգացի, որ խնդրում եմ տուն գնալ, հետո գալ լաբս անել, բայց եսիմ, Ֆ.-ն ինձ օգնության հասավ:
Ընդհանրապես, ինքնագնահատականն էնպիսի բան ա, որ երբ ընկնում ա, վերջ, ոչինչ չի կարող դա բարձրացնել: Ինչքան էլ ինքս ինձ ասեմ, որ թե Ռուբի ջան, ախր դու հիվանդ պառկած էիր, գիշերը չէիր քնել, ինչքան էլ քննությունդ գրեցիր, օքեյ ա, ինչ էլ գնահատեն լաբը՝ օքեյ ա, բայց մեկ ա, իմ համար լռված էի ինքնագնահատականի մինիմումներում: Ասում եմ՝ ոչինչ չի կարող բարձրացնել ինքնագնահատականս, բայց սուտ ա: 
Երեկոյան 7-ին, երբ դեռ կերածս միակ բանը եղունգներս են, հանկարծ տեսնում եմ սպիտակուցիկներին, որոնք էնքան սիրուն էին բյուրեղացել, որ ոտքերս թուլանում ա: Ախր շատ սիրուն են է, ախր չէի սպասում, որ իմ դախ մատներով, որոնցով միայն ավիրել եմ ընդունակ, կարող եմ նման բաներ ստանալ:  
Ապակե շերտի վրա կաթեցրել էինք մեկ միկրոլիտր կամ մարդկային լեզվով՝ շա՜տ փոքր կաթիլ սպիտակուցի լուծույթ, հետո էդ կաթիլի մեջ ներարկել էի մեկ ուրիշ կաթիլ։ Գիտեմ, որ մեծ բան չի, բայց փոքր բաներն ավելի բարդ ու վախենալու են։
Լիզոզիմի բյուրեղիկները, մոտ հիսուն անգամ խոշորացված

Ու ընդհանրապես, ափսոս էս սպիտակուցներից մեծ բյուրեղներ չեն ստացվում, թե չէ մի ռոմանտիկ բիզնես կարելի էր բացել. «Ի՜նչ բռլյանտ, Ձեր սիրելիին ամուսնության առաջարկ անելիս նվիրեք նրան մատանի ի՛ր իսկ սպիտակուցների բյուրեղներով»։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը