Տուն-տեղ

Միգուցե դու ձյան փաթիլ ես, այլ ոչ թե ձյունե թագուհի։

Տուն ասվածը գոյություն չունեցող աբստրակցիա ա, որը միշտ էն տեղում ա, որտեղ դու չես։ Վիկինգստանում տունը Երևանում մի տեղ ա, իսկ Երևանում` տունը Ալաբամայի էն սենյակն էր, Ուլմի հանրակացարանը, Լունդի տունիկն ու նույնիսկ փողոցները։

Երևանում ամեն քայլին հետևում են տասնյակ աչքեր։ Ամեն արարքը գնահատվում ա նույն տասնյակ ժուրիի կողմից։ Ամեն գործողության համար պիտի հաշվարկներ անել։ Ապահով ա, ապահով չի։ Ապահով չի։ Կոմֆորտ չի։ Տուն չի, չի լինելու, նույնիսկ եթե էդպես ա թվում։ 

Ես գիտեի, որ ապատիան իրական չէր։ Երևանում էմոցիաների ու զգացողությունների շատությունը սպանում ա։ Էս քաղաքը դանդաղ սպանում ա, ոնց ասում էր պրոսպեկտի էն գետնանցումը։ Նույնիսկ եթե սեփական խնդիրները չկան, ուրիշ մարդկանց խնդիրները գալիս են, հոսում են ու դառնում հեղեղ։

Չգիտեմ` լավ ա զգալը, թե չէ։ Ինչ-որ տեղում, ժամանակի ինչ-որ պահի կային մարդիկ, ում կողքը արթնանալուց հետո ինքդ քեզ չէիր հարցնում թե ինչու։ Երբ դեռ լինում էր զգալ, երբ ամեն ինչ մեկ չէր, երբ ձյան փաթիլից դեռ չէիր դարձել սառցե  թագուհի։ 

Միգուցե ամեն ինչի համար շատ շուտ էր, կամ էլ շատ ուշացած։ Լույսը բացվում ա, գալիս ա արևը, իսկ ես կարոտում եմ որորներին ու նույնիսկ էն երեք բադերին, որ միշտ իրար հետ թրև էին գալիս։ Մ.-ն զանգում ա, խառը պատմություններ ասում, որից տխրում եմ շատ։ Դեռ հեռախոսը չդրած,  2500 կմ էն կողմից Է.-ն գրում ա, որ եսիմինչեր ա արել, ուշաթափվել, կորցրել լսողությունը ու տանում են շտապ օգնության սենյակ։ Ջ.-ն սևեռվում ա վրաս ու ինչ չտեսնելու տալիս։ Լ.-ն խոսում ա խնդիրներից, խնդիրներից ու խնդիրներից։ Արդեն երրորդ անգամ հարցնում են զոդիակիս նշանը։ Է.-ից դեռ պատասխան չգա։ Արդյո՞ք անհանգիստ եմ։ Չեմ կարողանում քնել։ Երևի։ 

Ուզում եմ թրև գալ, բայց եթե փակեմ դուռն, էլ բացելու ձև չկա։ Բանալին կողքի սենյակում ա։ Փակել դուռն ու կիսակենդան դիակի նման թրև գալ լուսացող քաղաքում։ Ես ընտրում եմ մնալ մինչև լույսն ու վիկեռնեսը կքնեցնեն։ 

Առաջիկա երկու տարվա էմոցիաները էս երկու օրը ծախսվեցին պրծան, իսկ լացելու ուս էդպես էլ չկա։ Դանդաղ դառնում եմ մոխրաման, ոնց որ էս քաղաքը։ Մինչեւ նորից մի օր կդատարկեմ մոխրամանը։ Մինչև մահը կբաժանի մեզ։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը