Ջին ու ուրիշ ջին

- Գնամ ջին-տոնիկ վերցնեմ։ Դու բան կուզե՞ս։
- Բայց որոշել էինք չէ՝ էս անգամ իմ հաշվին ա։ Ես կբերեմ։
- Չէ, կներես։ 

- Խմելու ի՞նչ կա։
- Ջինը վերջանում ա, բայց տոնիկ դեռ կա։

- Դուք սատանիզմի համարժեքն ունե՞ք։ Էն որ եսիմ, Ալլահին հակառակ ա։
- Հա, օրինակ Մարոկկոն հայտնի ա սև մոգության համար։
Մարոկկո։ Մարոկկո՜։ Only lovers left alive, սիրուն Թիլդա, սիրուն Թոմ, սիրուն երկնագույն քաղաք։ Հենց սահմանները բացվեն, պետք ա Մարոկկո գնալ։
- Մի անգամ մեր բարեկամը պսիխոզի սիմպտոմներ ուներ, հատուկ էքզորցիստի կանչեցին։ Տնից թուղթ գտան, վառեցին, ասում են՝ անցավ։
- Մենք էլ դրանից ունենք, թուղթ ու գիր։

- Մեկ էլ սև մոգերը ջին են կանչում։
- Արի կանչենք, երեք երազանք կատարի։
- Չէ, քո ասածը ջինին ա, ջիները լրիվ ուրիշ, աստրալ հարթության մեջ ապրող ոգիներ են։ Ուրիշ տեսակ, մարդ չեն վտանգավոր են։ 
- Ոնց են կանչում, մոմեր են վառում, խմբով նստու՞մ։
-  Jesus, no, Ղուրանը թարս բռնած կանգնում են հայելու առաջ ու սկսում են քֆրտել։
- Օքեյ, ոչ մի ջին իմ համար, ես հաստատ չեմ քֆրտի իսլամը։

- Արի ջին կանչենք, վսյո տակի։ Դու կքֆրտես, ես կնայեմ։
- Ասում են՝ ջինը կարա սիրահարվի իրեն կանչողին ու շատ օբսեսիվ լինի։ Չթողի ոչ մեկ մոտիկ գա, սաղ հարաբերությունները վարի տա։
- Լավ, համոզեցիր, ջիները տոքսիկ են, մեզ ջին պետք չի։
- Կարող ա ինձ պետք ա։ Չնայած՝ մարդ ես, կանչեմ, իմ փայ ջինը քեզ սիրահարվի։ Կատուս արդեն մենակ քեզ ա պրիզնատ գալիս։

Քայլում եմ տուն։ Հիշում եմ ապագան, արևն ու անապատը, որտեղ ոտք չեմ դրել։ Հիշում եմ իֆրիտին, որ տարավ զգացմունքներս ու սիրտս դարձրեց քար։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը