առանց

ռու, պետք չի զարմանալ որ սկսել ես սուրճը խմել առանց շաքարի, երբ արդեն կարողանում ես ապրել առանց քո ամենասիրելի մարդկանց։  ու միշտ էլ կարողացել ես. ֆիզիկական հեռավորությունը հրաշքներ ա գործում։

երբեմն թվում ա, որ ցավն անցել ա։ որ ամեն ինչ լավ ա։ բայց հերթական անգամ ու հաստատ ոչ վերջին, մենակ ես էս շրջապտույտում։ իլյուզիաները մոտս ստացվում են, բայց արյան մեջ ալկոհոլի քանակի աճին զուգընթաց զգում ես, թե ինչքան մենակ ես։ ու ոչ մեկ չի գրելու «գա՞մ քո համար չայ սարքեմ», որովհետև սիրուն ա հոգատարությունը, բայց սպառված են ցավիս լիմիտները։ ինձ հերիք էր նախորդ գիշերը։ մի քանի ամիս ահավոր դաշտան չէի ունեցել, բայց էս անգամ ամենահավորներից էր. կիսաքնած էի, երազումս գերի էի ընկել ահաբեկիչներին ու զգում էի կոնքիս շրջանում դանակի ամեն հարվածը, արյան հոտը։ աղոթում, որ սատանան գար, հոգիս ծախեի ու փրկվեի։ 

ինչի՞ պիտի կյանքը սենց դիլեմա լինի։ մարդիկ կան՝ իրանք ուղղակի երջանիկ են։ ես երևի իմ մաքսիմումին հասել եմ։ գիտության նկատմամբ մոնոգամ եմ ու չեմ վախենում, որ ինձ կթողնի, դրա համար էլ չեմ փչացնում ամեն ինչ։ բայց միգուցե մի օր ես թողեմ, միգուցե չստացվի։ 

երկու օր ա լսում եմ սագանին, ու ինձ հույս տալիս որ ամեն ինչ լավ ա։ բայց երբեմն երբ մի ժամ ազատ ժամանակ կա, չկան գործեր կամ հավես, կոկորդումս կանգնած կծիկը սկսում ա խեղդել։

արևն ընկնում ա աչքերիս մեջ, եւ ուժ չկա վարագույրը փակելու։ հիշում եմ՝ դու քնած, մայրամուտը՝ պատերին ու արևի շողերը մազերիդ մեջ։ ինչքան սիրուն էր ամեն ինչ, ու ինչքան արագ փլվեց աշխարհը բոլորիս շուրջ։ ժամանակները, երբ սիրտս արագ էր աշխատում, որովհետև սերոտոնինի զարմանալի քանակ էր ուղեղ գնում։ ու ժամանակներ, երբ սիրտս կանգնում էր, որովհետև՝ վախեր, վախեր, վախեր։ կատարված վախեր։

բայց ես լավ եմ։ լավ եմ, որովհետև հիշում եմ, թե ինչքան մոտ էին բոլորը ու ինչքան անհնար էր ապրելն էդ օտարացմամբ։ գոռոցները, հոգոցները, մոռացումները, հարցերը, հարցերը։ ու ածելիները՝ ինձ միշտ օգնության հասնող։ օրերը, երբ գիտեի, որ միակ ճանապարհը գնալն ա, որ կան բաներ, որ չեն վերականգնվելու, ինչքան էլ փոխվես ու փոխես։ 

երևանը վախացնում ա։ վերքերը, որ չեն լավանալու։ դեմքերը, որ չեն մոռացվելու։ բաժանումները, որ չեն մարսվելու։

ես նույնը չեմ ինչ ամռանը։ երևի էս էլ կանցնի։ բայց էս անգամ ուրիշ ա, ամեն ինչից տարբեր։ ցավի քառակուսի, խորանա՞րդ, 2^n աստիճա՞ն։ չեմ ուզում էս մեկից վերականգնվել։ փակել էջը մարդկանց, ովքեր հոգ էին տանում ու ում մոտ չէր վախենում խոցելի լինել։ 

ես խոցելի չեմ։ ես կդառնամ քար։ իմ կյանքից էլ չեն անհետանա՝ առանց պատճառների ու հանելուկ թողնելով։ ոչ էլ մի հատ մեծ ցուցակ դեմ կտան բոլոր էն բաների, որ արել եմ վատ ու սխալ ու թե ինչի եմ վատը։ սահմանները կարևոր են։ երևի սովորել եմ արդեն։ ու թող չլինեն ծանոթ նուրբ մատները մաշկիդ, թող չլինեն տանիքներն ու խոսակցությունները, թող չլինի որևէ մեկը ում համար կուզես համով բան սարքել, որովհետև միշտ քեզ կերակրում էր։ Թող չլինի կես խոսքից հասկացող մարդը՝ սիրուն ու փսիխադելիկ, ծուխը պատուհանից ու քֆրտոցները աշխարհին։

ես սուրճը խմում եմ թունդ ու առանց շաքարի։ ես ապրում եմ առանց էն մարդկանց, ում ամենաշատն եմ սիրում։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը