անհավանականը անհնարը չի

    Էնքան սիրուն բան ա քեզ սիրելը, ուղղակի սիրուն։ Ասես սարերում, ձորերում ու անտառներում երկար մոլորված լինելուց հետո վերջապես գտած լինեմ տուն գնալու ճանապարհը։ Էն զգացողությունը, երբ վստահ ես, որ գիտես ճանապարհը, էլ չես խճճվելու, բայց մյուս կողմից էլ՝ դեռ չես հասել տուն։ Հնարավոր ա՝ էլի մոլորվեմ, հնարավոր ա՝ կորեմ նորից։ Բայց չեմ խնդրի ինձ դուրս հանել իմ սարքած լաբիրինթոսից։ Ես ճանապարհը գիտեմ, մնում է սպասես ինձ՝ օվկիանոսի մյուս կողմում:

 Հարաբերականության տեսության դասախոսս առաջին կուրսում մտավ լսարան և մեր քննարկումը լսելով ասաց՝ անհավանական չի նշանակում անհնարին։ Անհավանական չի նշանակում անհնարին, լսու՞մ ես։ Ամեն օր ավելի է մոտենում այն օրը, որ կտեսնեմ քեզ: 
Արդեն չեմ հիշում, թե ինչն էր իրական, և ինչն էր կատարվել քնի և արթուն լինելու միջև ընկած ժամանակում։ Էն ժամանակում, երբ արդեն անջատել եմ հեռախոսն ու քնել, բայց գլխումս դեռ ձայնդ ա ու պատկերդ։ Էն ժամանակում, երբ նորից եռաչափ ես, բայց դեռ իրական չես։

Նորից ուզում եմ լացել, բայց նորից չգիտեմ լացելու ձևը։ Չգիտեմ՝ ոնց ա նորից հնարավոր զգալը։ Էդքան ինձ ասում էի՝ ճանապարհը նպատակից առաջ, բայց միգուցե մի օր հասնում ենք ճանապարհի ավարտին։ Ես եղա անդունդի հատակում ու նայեցի հրեշի աչքերի մեջ։ Ոնց որ թե հրեշին էլ ընտելացրի։ Կարող ես անցնել սահմանված ռեկորդները, ես պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ վատագույնին, բայց չգիտես ոնց հույս ունեմ, որ լավագույն արդյունքը կլինի։ Չգիտեմ էլ ինչի։ Երևի որովհետև՝

կարող ա անհավանական ենք, բայց անհավանականն ահնարը չէ,
կարող ա ռեալիստական չի, բայց ես միշտ ֆենտզի եմ սիրել,
կարող ա սիրտս կոտրելու ես, բայց երևի հետ կպցնելու ձևերը գիտեմ,
կարող ա իռացիոնալ եմ, բայց ռացիոնալ լինելս կյանքիս տանձին չէր,
կարող ա աղետի ենք հանգելու, բայց սաղ կյանքն ա տեղով աղետ,

Ինչի՞ ա ինձ թվում, որ հենց դու ես, որ կաս։ Ինչի՞ ա թվում, որ վերջին եմ հասել։ Ինչի՞ էս անգամ չեմ վախենում։ Ու՞ր ա քո commitment issues-ը, Ռու։ Ինչի՞ հենց հիմա, հենց էս անգամ, պատրաստ ես հետագայում փոխել քո բնակության տեղը, Ռու։ 

Ինչի՞ ես դու էսքան լավը։ Ինչի՞ ա էսքան հեշտ ու բնական ստացվում ամեն ինչ։ Ինչի՞ եմ էսքան հպարտ քեզանով, ու ինչու ես էսքան լավ կարողանում ինձ handle անել։ Ինչի՞ ենք մենք էսքան նման էն հարցերում, որ կարևոր են իմ համար և տարբեր էն բաներում, որտեղ ես չեմ ուզում սիրածիս մեջ հայելային արտապատկերում տեսնել։ 

Ինչի՞ եմ ուզում քեզ ծանոթացնել ծնողներիս ու ընկերներիս հետ։ Ինչի՞ ա ինձ թվում, որ վերջապես կարող եմ պատասխանել մամայի հարցին, երբ ասում էր՝ հը՞, էս ինքն ա, վերջնական ա, ասում էի՝ չգիտեմ։ Հիմա գիտե՞մ։ Տեսնես ի՞նչ կասի մամաս։ Մի տեսակ նենց զգացողություն ունեմ, որ կընդունի ինձ, կհավանի քեզ․․․ Ինչի՞ եմ էս ամենի մասին մտածում, երբ աշխարհի ծայրին ես։ Ինչի՞ եմ էստեղ՝ ի դեմ արար աշխարհի գրում էս ամենը։ (միգուցե որովհետև դու դեռ նորմալ խոսալ չգիտես, ու ստեղ գրելը ինքդ քո հետ խոսալու ամենաքիչ քրիփի ձևն ա, սիրելի Ռու)։ Ինչի՞ իմ հարցերին ոչ ոք չի պատասխանում։ (Ամենաբարդը հարցերը սահմանելն ա, ֆիզիկոս ես ազիզ։ Ես լավ էլ կպատասխանեմ հարցերիդ): Ինչի՞ եմ կյանքումս ֆաքին առաջին անգամ սենց պարզ ու առանց հետին մտքերի պատկերացնում ապագան, երբ ամեն ինչ սենց բարդ ա։ (Այո, Ռու, դու այս նախադասությունը լիքը փորձել ես բարձրաձայն ասել, բայց չես կարացել։ սարկաստիկ ծափ-ծափ)

Ոչինչ, որ քնած եմ կրակի մեջ։ Կեցցե Լուցիֆերը։ Ոչինչ, որ ցավն ու անհուսությունն ի սկզբանե միահյուսված են մեր զգացմունքերին։ Ոչինչ, ոչինչ, ոչինչ․․․ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը