ուզում եմ

 Վաղուց անասուն ցուցակներ չեմ կազմել, բայց քանի որ վերջերս ուղեղս ինձ հանգիստ չի տալիս, կգրեմ իրա ուզածների ցուցակը։ որ ամիսներ հետո նայեմ ու տվայտվեմ, որ գրածից ոչ մի բանն էլ չեմ արել, կամ գոնե ամաչեմ էլի։ Ուրեմնս, քանի որ աշխարհի խաղաղությունը իմ ձեռքում չի, սեփական կյանքի վերաբերյալ ցանկությունները կներկայացնենք ստորև։

  1. Լինել Light Microscopy Image Processing-ի լավագույն մասնագետներից մեկը ամբողջ աշխարհի կտրվածքով։
  2. Շատ-շատ լավ python ու Machine Learning սովորել
  3. Գրել գիրք։ Կա՛մ էն տառապյալ հեքիաթը, կա՛մ ֆենտզի ու սայ-ֆայ պատմվածքների ժողովածու։
  4. Սկսել ֆիգուռկաներ տպել ու նկարազարդել։ Կամ գոնե նկարազարդել։ Ունենալ իմ խաղացած ամենասիրելի կերպարիկին՝ Բուբաստիսին գոոոնե։
  5. Արդուինոյով սարքել գոնե Stranger Things-ի լույսիկները։
  6. Գնալ Martial Arts-ի։ Ունենալ գոնե նենց մակարդակ, որ կարանալ տփել միջին վիճակագրական հայ քյարթի՝ եթե ռեպլիկ անի։
  7. Սովորել կա՛մ թուր գործածել, կա՛մ նետ-աղեղ։ Nerd paradise
  8. Սովորել էլեկտրական կիթառ։
  9. Գրել բլեք մետալ երգ։ Լավ, ես անտաղանդ եմ։ Գրել նեթվըրք, որ կգրի բլեք մետալ երգ պատարագի հիման վրա։ Սպասել, թե հայ եկեղեցին երբ կվառի մեզ։
  10. էէէէէէէն պլաթի պրոյեկտը
  11. Սիրողական թատրոնի գնալ
  12. Սովորել կալիգրաֆիա
  13. Սովորել շվեդերեն, արաբերեն ու իսպաներեն
  14. Սովորել մոտո քշել ու ունենալ մոտո
  15. Sleeve tattoo ունենալ, որտեղ կլինեն իմ սիրած միֆալոգիաներից կերպարներ
  16. Անել Կալիս քոսփլեյը
Քանզի վասզնի ոչ մի ապուշ միտք էլ ուղեղս չի գալիս, սա կթողեմ այստեղ։ Ու ամեն 6 ամիսը մեկ կանեմ ստատուս ափդեյթ, դե էսքանից որն ուր եմ հասել։ Առաջին երկուսը քչից շատից իրատեսական են, բայց մնացածը հավանաբար երբեք չեմ անի։ Բայց թողնենք էստեղ, որ եթե լոքշվեմ, հիշեմ, թե աշխարհում ինչքան բան կարելի ա անել։

Ամեն։

Սիրով ձեր՝
մանիկ ռուբի

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը