ողջ մնացողի սինդրոմ

Գարունն ավարտվում ա, թափվում են ծաղիկների թերթերը և վարդագույն ներկը՝ մազերիս վրայից։ Գարունը գնում ա, իսկ ես էդպես էլ չեմ կարողանում զգացմունքներ ունենալ որևէ մեկի նկատմամբ։ 

Լունդի համեմատ Մալմոն ոնց որ Նյու-Յորքը լինի. ընդամենը 15 րոպեի ճանապարհ ա, բայց Մալմոյում ոնց որ կյանքը եռա։ Տարբեր տեսակի, գույնի, հագուկապի մարդիկ են։ Ասում են՝ Մալմոն ամենավտանգավոր տեղն ա Շվեդիայում, բայց սպիտակների հորինած հերթական հեքիաթներից ա՝ իրենց ռասիզմն արդարացնելու։ Դեյթի ժամանակ լոքշից մեռնում եմ. տեսնես ինչու՞ այլ լեզվում չկա լոքշ բառը։ Ոնց եմ հոգնել ամեեեեեեեեեե՜ն անգամ իմ ռիսըրչը բացատրելուց, հետո պատմելուց թե Հայաստանն ինչ թռչուն ա, լսելուց թե ով ա իրանց իմացած երկրորդ հայը, դե ամենավերջում էլ ստիպելուց, որ ընդունեն իրանց պրիվիլեգիան։ Քիչ ա մնում արդեն վիդեոդաս սարքեմ, ուղարկեմ նայեն, որ հետո նու՜յն հարցաշարով, նու՜յն բաները չխոսամ։

Լոքշից թռնում եմ, գալիս Լունդ ու քցվում Սամի մոտ՝ բուրգեր առնելու։ Խմած-ուռած թինեյջեռների մի հատ մեծ խումբ հերթում ինձանից առաջ ա։ Դիմացս կանգնած երեխեն ինչ-որ բան ա ասում։ Ականջակալս հանում եմ ու ասում, որ շվեդերեն չեմ խոսում։ Սկսում ա կյանքը պատմել, թե ոնց փող չունի, թե ինչ վատն ա շվեդական առողջապահական համակարգը, ու թե ոնց ա ինքնավնասմամբ զբաղվում։ Չգիտեմ ինչ ասեմ, ասում եմ՝ լավ կլինի։ Շարունակում ա խոսալ, համարյա լացակումաց։ Գրկում եմ, ասում ա՝ վայ, կներես, շատ գրաֆիկական ու էմոցիոնալ ա պատմածներս։ Բալիկ, ինչ գիտե՞ս դու գրաֆիկական բռնության մասին, ի՞նչ գիտես դու։ Իրականում դադարել եմ ընդհանրապես ապրումակցելուց։ քար էիր, քար դարձիր։ Ուղղակի երևի դեմքիս գրած ա՝ ձրի թերապևտ։ Լսում եմ, լսում ու բան չեմ ասում։ Չեմ ասում, թե ոնց չէի կարողանում լացել, բայց ամեն նոր ցուցակի հետ նոր սպիեր էին ավելանում, թե ոնց էին 18 տարեկանները մսաղացում հայտնում ու թե ոնց ա հոգեբույժս բժշկական պռոֆիլումս բառ առ բառ իմ խոսացածը գրել՝
«Ավելի լավ կլիներ ես մեռնեի էն 18 տարեկանների փոխարեն»...

Իսկ հիմա ես ապրում եմ։ Ու ոնց որ թե՝ լավ էլ երջանիկ։ Վոնեգուտի «Կապույտ Մորուքում» խոսվում ա survivor syndrome-ի մասին, երբ մարդը մեղքի զգացում ունի, որ ինքը ապրում ա տրավմատիկ իրադարձություններից հետո, երբ ուրիշները մեռնում են։ Պատերազմի ժամանակ ոտքից գլուխ դա էի, իսկ հիմա կորել ա էդ ամենը։ Կալադինն անընդհատ ողջ էր մնում ու դեպրեսվում դրանից, Կելսիերը նույն բանի համար իրան հռչակել էր Survivor, նույնիսկ երբ սաղ չմնաց։ Երևի թե պետք ա ավելի քիչ Կալադին և ավելի շատ կելսիեռ լինել։  Երեկվա դեյթս ասում ա, որ Սթորմլայթի վերջին գիրքը ամենավատն էր, իսկ ես հազիվ եմ ինձ զսպում, որ քֆուր չտամ, ու օբյեկտիվորեն բացատրում եմ թե ինչու էր լավը։ Բայց միայն մի բան եմ մտածում՝ այ գանդոոոոոոոոոոոն, եթե չլիներ էդ գիրքը, ես երևի չէի լինի։ Չէ, իրոք, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին չկարդայի էդ գիրքը, ապա նախորդ իրադարձություններին կարող ա չձգեի։ 

Էն օրը գիշերը Քիսս լսելով քայլում էի, բարձր գոռում՝ I was made for loving you, baby ու ուզում ուժեղ սիրահարվել, ու ինչ-որ մեկի համար Քիսսի երգը ճվճվալ։ Բայց ես երևի լավ եմ, որովհետև ազատ եմ։ որովհետև ցանկացած հարաբերություն մի հատ փոքր կողպեք ա դնում, որը ներսից ինձ կրծում ու կրծում ա։ Ու հիմա եմ ջոկում, թե ոմն մեկի հետ իմ «երջանիկ», անկոմֆլիկտ կյանքը ինչքան տոքսիկ էր, թե ինչքան մանիպուլատիվ էր նա, ու թե ես ոնց ոչինչ չէի հասկանում։ Ու նենց ուրախ եմ որ գնացի։ Էդ պահին ինձ թվում էր ամենավատ որոշումը, բայց ռետրոսպեկտում՝ հպարտ եմ ինձանով։ 

էլ վատ չեմ ձգում, որ ցրում եմ մարդկանց։ չեմ մտածում, թե իրենք ինչ են մտածում կամ զգում։ ես ուզում եմ շնչեմ, լինեմ ազատ ու կրեատիվ, հա մեկ էլ ուզում եմ ջիննի։ երբեմն թվում ա, որ դառնում եմ էն տղամարդկանցից, ումից սաղ կյանքս զզվել եմ։ Ճիշտն ասած, դրա վրա էլ խորին թքած ունեմ էս պահին։ բացի անդունդից ուրիշ ճանապարհ էլ կա։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը