բինար համակարգ

Շատ հոգնած ժամանակ ուղեղս էն տիպի հաճախության վրա ա աշխատում, որ ոչ հաշիշ, ոչ բալասան չեն կարող էդ վիճակին հասցնել։ էլի աշխարհին նայում էի Ֆուրիեի դոմեյնում, բայց արդեն կոկորդիս է հասել Ֆուրիեն։ Պաշտոնապես այսօր հայտնեցի, որ թողնում եմ Ֆուրեին և անցնում արհեստական բանականությանը։ Ոչինչ, թող էս մի բանով էլ լինեմ ֆեշն։

Զարմանալի բան ա այս ուղեղը։ Երկակի մոդ ունի. կամ ընդունակ չի յութուբում դեբիլ վիդեոներ կամ առաստաղին նայելուց բացի այլ բաներ անել, կամ միաժամանակ հազարումի մտքեր են պտտվում։ Էն հաճախության ու փուլի հարցը լուծեցի, հա՞։ Կրծքերը, ի՞նչ են կրծքերը, ինչու՞ են կրծքերը։ Եթե էլֆերը էդքան էլիտիստ են, ինչի՞ ենք բոլոր քրաշված էլֆերին։

Ահագին ժամանակ ա դիսֆորիան կրծում ա։ Էլի պարբերաբար կրկնվող պրոցես, ոնց որ դեպրեսիաս։ Միգուցե մի հատ աղյուսակ սարքեմ, ամեն օր գրեմ տրամադրություն, գենդերային ինքնություն, կողմնորոշում, աշխատունակություն, հետո ալգորիթմ վարժեցնեմ թրիգերները գտնի ու ինձ ասի, թե երբ ոնց եմ զգալու, ում եմ հավանելու, ինչ եմ լինելու։ Պահանջում եմ ապահարզան, բայց չեմ կարող։ Մինչև 13-14 տարեկանում սիրում է ահավոր մինի յուբկաներ, բարձր կոշիկներ, կարմիր լիֆեր, ու առաջինն էի որ դասարանում շրթներկ էի քսել։ Հետո ճտիկը ճտած, սկսեցի հագնել լայն շորեր, հուդիներ, մազերս հավաքել գլխարկի տակ (չէին թողում կարճ կտրել), ու ուրախանալ, երբ ինձ տղի տեղ էին դնում։ Հետո էս վիճակները անընդհատ փոխվում էին, կրկնվում, չեմ հասկանում, էս նորմերի մեջ տեղավորվելու հարցը չի ախր, թքած թե ըստ հասարակության ոնց են տղերքն ու աղջկերքը։

էս նման ա տուն չունենալուն։ հերթական անգամ։ երբ ոչ մի տեղ քեզ տանը չես զգում, հատկապես՝ սեփական մարմնում։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե տարբեր մարդիկ ինչքան են կոմպլիմենտներ արել արտաքինիս, բայց մի բան սխալ ա, իմը չի։ ոնց հայաստանը իմ չի, կամ գերմանիան չէր։ համարյա մարդու չեմ ասել, բայց երբ 19 տարեկան լակոտ էի, թոփ-սըրջըրիի փող էի հավաքում։ վերջն էդ փողով առա հեծանիվ, որը չքշեցի տենց էլ։ չգիտեմ էլ ինչի եմ էս մասին գրում, ու վաբշե ինչի ա սենց անձնական բաներ ցփնելն իմ վատ հակումներից։

վատ չեմ։ զուտ դժվար ա։ երբ ամբողջ կյանքը կարուսել ա, ու էնքան արագ ա պտտվում, որ իմ գլուխն էլ ա պտտվում էսքան էսքան փոփոխություններից։ ոնց որ ժամանակ առ ժամանակ գեյմ մաստերը քցի տարբեր զառերն ու ըստ դրանց ամեն ինչ նորից որոշվի։

Մարկովյան մոդելներում ներկան կախված չի անցյալից ու ապագայից։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը