Posts

Showing posts with the label լույս

Մենություն (ձմեռ)

Image
Քո յուրաքանչյուր քայլ այնքան ցավոտ կլինի, ասես քայլում ես բազմաթիվ դանակների շեղբերի վրայով, որ արնահոսելու աստիճան սուր են։ Ես կօգնեմ քեզ, եթե պատրաստ ես այսպես տառապել։ «Փոքրիկ ջրահարսը», Հանս Քրիստիան Անդերսեն Ես ջրահարսը չեմ, բայց ամեն քայլ անելուց զգում եմ ցավն ու հիշում քեզ։ Հոգեկան ցավը վերածել ֆիզիկականի․ պետք է հորինել ցավի պահպանման օրենք և կոչել իմ անունով։ Էսպես գոնե ժամանակի ընթացքում դանդա՜ղ թեթևացող ցավը կհիշեցնի, որ սա էլ կանցնի։ Սիրելիս, սա էլ կանցնի, չէ՞։ Ես պատրաստ էի քայլել բոլոր թրերի և դանակների վրայով քեզ համար, բայց ի՞նչ են էդ շեղբերը իմ ներսի փշերի դիմաց․․․            Մի օր ես տեսա լույսն աչքերումդ,           Բայց հիշողություններիս նման էլ չի լինելու։           Ես մեկ ուրիշն եմ արդեն, փորձել եմ՝ հետադարձ չկա,           Ես մոլորվել եմ ձյան դաշտերում՝ իմ տնից շատ հեռու։ [1] Մտքումս ձյան արահետներն են, իսկ ես ստիպված նայում եմ կոդերին ու հոդվածներին, իրենք էլ՝ ինձ։ Նայում եմ, ոչ թե կարդում կամ գրում, որովհետև միակ զգացողությունը հիմա որ ունեմ զզվանքն ա։ Սիրելի գիտ

Գունավոր Ապոկալիպսիս

Image
Ալիսը եկավ հենց էն պահին, երբ ես ավարտել էի "Color of Magic"-ն ու գուդրիդսյան տարին պատվով հաղթահարել։ Ալիսն ու Քաոսը շատ ոգևորված էին, որ կարող են բլրի գագաթից ամբողջ քաղաքի հրավառությունները նայել, դե ես էլ «զա կամպանիյու» որոշեցի կիսել նրանց պլանները, թեև հրավառության հետ առանձնապես սեր չունեմ (բացառությամբ «Մատանիների տիրակալի» էպիկ վիշապ-հրավառության)։ Նոր շրջակայքին ոչ մեկս էլ լավ ծանոթ չէր, ու գնացինք նոր տարածքներ հայտնագործելու։ Ես մի «լքված տուն» հայտնաբերեցի, որը ծածկված էր կանաչ բաղեղներով, ու արդեն ուզում էի ինձ ներս գցել, երբ Քաոսի ու Ալիսի ծիծաղին խառնված կովերի բառաչ լսեցի։ Իմ կանաչ, լքված տունը ուղղակի մի մեծ գոմ էր, ուստի ես իմ ամբողջ կովաֆոբիայով հանդերձ հակառակ կողմ փախա։ Կովերից հազիվ էի ուշքի եկել, երբ գլխիս վերևով սագերի երամը աղմուկ աղաղակով թռավ-գնաց: Բլրի գագաթից քաղաքը նման էր միայն լույսերով զարդարված հսկայական տոնածառի. թվում էր, թե լույսերի առկայծում են, մարում և նորից վառվում։ Ժամը տասներկուսը դեռ չէր եկել, բայց իմ համար սա էր