Posts

Showing posts with the label ծուխ

Մենություն (ձմեռ)

Image
Քո յուրաքանչյուր քայլ այնքան ցավոտ կլինի, ասես քայլում ես բազմաթիվ դանակների շեղբերի վրայով, որ արնահոսելու աստիճան սուր են։ Ես կօգնեմ քեզ, եթե պատրաստ ես այսպես տառապել։ «Փոքրիկ ջրահարսը», Հանս Քրիստիան Անդերսեն Ես ջրահարսը չեմ, բայց ամեն քայլ անելուց զգում եմ ցավն ու հիշում քեզ։ Հոգեկան ցավը վերածել ֆիզիկականի․ պետք է հորինել ցավի պահպանման օրենք և կոչել իմ անունով։ Էսպես գոնե ժամանակի ընթացքում դանդա՜ղ թեթևացող ցավը կհիշեցնի, որ սա էլ կանցնի։ Սիրելիս, սա էլ կանցնի, չէ՞։ Ես պատրաստ էի քայլել բոլոր թրերի և դանակների վրայով քեզ համար, բայց ի՞նչ են էդ շեղբերը իմ ներսի փշերի դիմաց․․․            Մի օր ես տեսա լույսն աչքերումդ,           Բայց հիշողություններիս նման էլ չի լինելու։           Ես մեկ ուրիշն եմ արդեն, փորձել եմ՝ հետադարձ չկա,           Ես մոլորվել եմ ձյան դաշտերում՝ իմ տնից շատ հեռու։ [1] Մտքումս ձյան արահետներն են, իսկ ես ստիպված նայում եմ կոդերին ու հոդվածներին, իրենք էլ՝ ինձ։ Նայում եմ, ոչ թե կարդում կամ գրում, որովհետև միակ զգացողությունը հիմա որ ունեմ զզվանքն ա։ Սիրելի գիտ

Ճտիկով վինսթոն ու երազանքներ

Տաշիրից դուրս գալուց հետո սառցակալած մատներով ճտիկով Վինսթոնի տուփն եմ բացում ու տուփը մեկնում Միային։ Ինքն ուզում ա առաջին սիգարետը վերցնի, բայց կեսից ասում ա. - Գիտե՞ս, չէ՞, թե առաջին սիգարետի մասին ինչ են ասում։ - Միայն գիտեմ, որ ուրիշի վերջին սիգարետը չի կարելի վերցնել,- պատասխանում եմ։ - Պետք է առաջին սիգարետը վերցնելիս մոտեցնես բերանիդ, երազանք պահես ու ամենավերջինը դա ծխես։ Ես սնահավատ չեմ, բայց սենտիմենտալ մանրուքներով ինձ միշտ հույս եմ տալիս։ Սիգարետը մոտեցնում եմ շրթունքներիս ու դադար տալիս։ Երազանք, երազանք, ու՞ր ես երազանք։ Քարացած մատներով սեղմում եմ սիգարետ ու փորձում քարացած էմոցիաներիցս ապարդյուն ինչ-որ բան պեղել։  - Բայց չես կարող օրինակ աշխարհին խաղաղություն ուզել, կամ էլ՝ որ աշխարհում էլ սոված երեխաներ չլինեն,- Միայի քաղցր ձայնն ինձ սթափեցնում է։ Նայում եմ իր քյութագույն ժպիտին ու հասկանում, որ ուզում եմ գրկել ու համբուրել իրեն։ Բայց մարդկանց հետ չստացվող հարաբերություններս չեմ ուզում բարդել խեղճ սիգարետների վրա։ Ուզում եմ Միային ասել, որ դադարել եմ գլոբ