Մարդահամար

Սրտիկն ինձ փոխանցեց Ուրիշի սկսած մարդահամարը, որի նպատակն է պատկերացում կազմել բլոգի մշտական ընթերցողների քանակի մասին։

Վերջին ժամանակներում շատ քիչ բլոգային գրառումներ եմ ֆեյսբուքում տարածում, իսկ այցելությունների վիճակագրությանն առանձնապես չեմ հետևում, ուստի ինձ էլ հետաքրքիր է, թե ովքեր են բլոգս ընթերցում։ Ու հատկապես հետաքրքիր է, թե արդյոք կան ինձ անծանոթ ընթերցողներ։

Դե ինչ, խնդրում եմ մեկնաբանություններում գրել, եթե բլոգս որոշակի պարբերականությամբ կարդում եք։ Շատ ուրախ կլինեմ, եթե նաև ասեք, թե ինչ տիպի գրառումներս եք սիրում կարդալ և թե ինչ թեմաների վերաբերյալ կուզեիք, որ գրեի։

Իսկ էստաֆետը փոխանցում եմ Մարիօյին. միգուցե քնից արթնանա։ Ծլնգին էլ մեծ հաճույքով կփոխանցեի, բայց ցավոք սրտի ինքն ավելի երկար ժամանակ առաջ է հեռացել։

Comments

  1. Ներկա: :)
    Ես էլ եմ ընդհանուր առմամբ սիրում պատմողական, նկարագրական գրառումներ` կյանքից վերցված իրավիճակների ու իրադարձությունների հիման վրա: Դե, դու հիմնականում տենց էլ գրում ես, ուղղակի քիչ ես գրում: :))) Հետաքրքիր կլիներ նաև կարդալ քո էդտեղի առօրյայի մասին, նաև էն մասին, թե արտերկրում ու կոնկրետ Գերմանիայում ապրելը ոնց ա ընդհանուր առմամբ ազդել/ազդում վրադ, ինչն ա փոխվել դեպի լավը, դեպի վատը, ինչ(եր)ին ես սկսել այլ կերպ նայել Գերմանիա տեղափոխվելուց հետո (եթե կա(ն) տենց բան(եր)): Մի խոսքով` ավելի շատ դիտարկումներ քո ու Գերմանիայի քո ընկալման վերաբերյալ: :)

    ReplyDelete
    Replies
    1. Գերմանիա տեղափոխվելուց հետո ահագին բաներ են փոխվել մտածելակերպումս, անընդհատ ուզում եմ գրել էդ մասին, բայց մոտիվացիա կամ ժամանակ չի լինում։
      Լրիվ մոռացել էի բլոգս, Նիկոլի թվին նոր պատասխանում եմ։

      Delete
  2. Ես բաժանորդագրված եմ ու կարդում եմ հավեսով բոլոր տիպի գրառումները :)

    Ուրիշ

    ReplyDelete
  3. Ողջույն! Ես անծանոթներից եմ :) Քո բլոգը համեմատած վերջերս եմ հայտնաբերել ու մի շնչով կարդացել ամբողջը։ Շատ դուր եկան «Ամերիկան հիասքա՞նչ է» շարքի գրառումները, եթե այն շարունակել հնարավոր է, կցանկանայի էլի լսել քո պատմությունները․․․

    ReplyDelete
    Replies
    1. Ողջու՜յն։ Ուրախ եմ, որ ընթերցողներիս շարքում ինձ անծանոթ մարդիկ էլ կան։
      ԱՄՆ-ի շարքը ես էլ կուզեի շարունակել, բայց չգիտեմ էլ երբ էնտեղ կլինեմ։ Բայց եթե լինեմ, շարքը կշարունակվի։ :)

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը