Posts

ֆալաֆել ու դատարկություն

Առաջին հանդիպումից հետո Ռ.-ն ասում ա, որ ինքն աղջիկ է, անունն էլ՝ Եվա։ Երրորդ հանդիպմանը զգում եմ, որ նույնիսկ եթե ինձ ոչինչ ասած չլիներ, կհասկանայի, որ աղջիկ ա։ Ո՞նց առաջին հանդիպման ժամանակ չէի հասկացել։ Եվան հարցնում ա, ո՞նց կլինի հայերեն you are gorgeous. Մի քիչ խմած եմ, երկար մտածում եմ, մտածում ու ասում՝ «դու շատ սիրուն ես»։ Եվան անընդհատ կրկնում ա՝ դու շատ սիրուն ես, դու շատ սիրուն ես, շատ սիրուն ես։ Ես թեքում եմ գլուխս ու ասում, որ պետք ա գնամ տուն։ Եվիից առաջ էլ Գ.-ն էր ասում՝ դու շատ սիրուն ես, դու շատ խելացի ես, դու շատ... Ու ես էլի որոշեցի, որ պետք ա գնալ։ Ինչու՞ չես կարողանում կոմպլիմենտներ ընդունել, ասում էր Գ-ն։ Ինչու՞ ես նենց նայում, ոնց որ քեզ հեր եմ քրֆել։ Չգիտեմ։ Գ.-ից առաջ նույնն էին ասում x-ը, y-ը, z-ը ու մի շարք փոփոխականներ։ Չգիտեմ։ Բայց ես պիտի տուն գնամ։ Խմած եմ, բայց էնքան, որ մտքերս նորմալ էին, քայլերս էլ։ Բայց նաև էնքան, որ թքած ունեմ, որ ֆալաֆել ուտելուց սոուսը բերանիս վրայով ծորում է, հասնում վզիս։ Էնքան, որ ռիսկ եմ անում սկուտեռ քշել, բայց նաև գիտեմ, որ գ

առանց

ռու, պետք չի զարմանալ որ սկսել ես սուրճը խմել առանց շաքարի, երբ արդեն կարողանում ես ապրել առանց քո ամենասիրելի մարդկանց։  ու միշտ էլ կարողացել ես. ֆիզիկական հեռավորությունը հրաշքներ ա գործում։ երբեմն թվում ա, որ ցավն անցել ա։ որ ամեն ինչ լավ ա։ բայց հերթական անգամ ու հաստատ ոչ վերջին, մենակ ես էս շրջապտույտում։ իլյուզիաները մոտս ստացվում են, բայց արյան մեջ ալկոհոլի քանակի աճին զուգընթաց զգում ես, թե ինչքան մենակ ես։ ու ոչ մեկ չի գրելու «գա՞մ քո համար չայ սարքեմ», որովհետև սիրուն ա հոգատարությունը, բայց սպառված են ցավիս լիմիտները։ ինձ հերիք էր նախորդ գիշերը։ մի քանի ամիս ահավոր դաշտան չէի ունեցել, բայց էս անգամ ամենահավորներից էր. կիսաքնած էի, երազումս գերի էի ընկել ահաբեկիչներին ու զգում էի կոնքիս շրջանում դանակի ամեն հարվածը, արյան հոտը։ աղոթում, որ սատանան գար, հոգիս ծախեի ու փրկվեի։  ինչի՞ պիտի կյանքը սենց դիլեմա լինի։ մարդիկ կան՝ իրանք ուղղակի երջանիկ են։ ես երևի իմ մաքսիմումին հասել եմ։ գիտության նկատմամբ մոնոգամ եմ ու չեմ վախենում, որ ինձ կթողնի, դրա համար էլ չեմ փչացնում ամեն ին

Ավելի արագ, ավելի բարձր

Մատներս չեն հասցնում մտքերիս հետևից, տառերն էլ՝ մատներիս։ Տասնյակ ալգորիթմներ են մտնում ուղեղս՝ իրար հերթ չտալով, իրար սպանելով, կռիվ են անում ուշադրությանս համար։ Սիրում եմ բարձունքը, չէ պաշտում եմ էս վիճակը։ Գիտեմ գլխիս գալիքը՝ ամեն մանիա ունի իրա դեպրեսը, բայց մտքերում խեղդվում եմ։ Շատ վաղուց չէի ուզել գրել, հիմա դրա մտքերն էլ են եկել ու կռիվ են անում էն ալգորիթմների հետ։ Ես կո՞դ գրեմ, թե՞ պատմվածք։ Պետք ա մորթել հրեշներիս ու գոնե էս մեկը անգլերեն գրել, որովհետև ոգեշնչումը էն պուպուշ փիլիսոփայից էր, ո՞նց կլինի, որ նա չկարդա։ Չնայած մեկը չէ, շատ տարբեր ժամանակներից կուտակված մտքեր են, որ ուզում են դուրս գալ, իսկ ես գրելուց էնքան հետ եմ վարժվել։ Միգուցե պետք ա պրեզենտացիաս սկսե՞մ։ Չկա վախ, չկա անհանգստություն, ոգևորված եմ։ Առաջին ուսանողներս են՝ փայլուն-փայլուն աչքերով առաջին կուրսեցիներ, մինիմալ գիտելիքով մաքսիմալ մոտիվացիայով։ Արագ-արագ պատասխանում եմ մոռացված չաթերին, որովհետև ուղեղս ամեն ինչ ուզում ա, ամեն ինչ։ Օտարացում-մոռացում-օտարացում... Առաջ էնքան ծանր էի տանում, բայց հիմա գ

Ջին ու ուրիշ ջին

- Գնամ ջին-տոնիկ վերցնեմ։ Դու բան կուզե՞ս։ - Բայց որոշել էինք չէ՝ էս անգամ իմ հաշվին ա։ Ես կբերեմ։ - Չէ, կներես։  - Խմելու ի՞նչ կա։ - Ջինը վերջանում ա, բայց տոնիկ դեռ կա։ - Դուք սատանիզմի համարժեքն ունե՞ք։ Էն որ եսիմ, Ալլահին հակառակ ա։ - Հա, օրինակ Մարոկկոն հայտնի ա սև մոգության համար։ Մարոկկո։ Մարոկկո՜։ Only lovers left alive, սիրուն Թիլդա, սիրուն Թոմ, սիրուն երկնագույն քաղաք։ Հենց սահմանները բացվեն, պետք ա Մարոկկո գնալ։ - Մի անգամ մեր բարեկամը պսիխոզի սիմպտոմներ ուներ, հատուկ էքզորցիստի կանչեցին։ Տնից թուղթ գտան, վառեցին, ասում են՝ անցավ։ - Մենք էլ դրանից ունենք, թուղթ ու գիր։ - Մեկ էլ սև մոգերը ջին են կանչում։ - Արի կանչենք, երեք երազանք կատարի։ - Չէ, քո ասածը ջինին ա, ջիները լրիվ ուրիշ, աստրալ հարթության մեջ ապրող ոգիներ են։ Ուրիշ տեսակ, մարդ չեն վտանգավոր են։  - Ոնց են կանչում, մոմեր են վառում, խմբով նստու՞մ։ -  Jesus, no, Ղուրանը թարս բռնած կանգնում են հայելու առաջ ու սկսում են քֆրտել։ - Օքեյ, ոչ մի ջին իմ համար, ես հաստատ չեմ քֆրտի իսլամը։ - Արի ջին կանչենք, վսյո տակի։ Դու կքֆր

Ձուկը ջրում կամ շիլա գրառում

Աչքերս թարթեցի, ու մեկուկես ամիսը թռավ-գնաց։ Ես արդեն կարող էի իմանալ քաղաքի կենտրոնի բոլոր սալիկապատ փողոցները, բայց դեյթից-դեյթ եմ տնից դուրս գալիս՝ էն էլ զոռով։ Տնից սուպերմարկետ, սուպերմարկետից՝ տուն, մեկ-մեկ մի երկու ժամ լաբում, բայց հիմնականում գրքերի կամ Մաթլաբի մեջ կորած։ Դրսում մարդիկ խոսում են, ծիծաղում, իսկ ես արդեն սկսում եմ պատերի հետ Ֆուրիե տրանսֆորմներից կամ կինետիկ հավասարումներից խոսել։ Հետևի պատը կարծում ա, որ էս մեթոդով առաջ չեմ գնա, կողքիս պատը՝ inhala, exhala, իսկ դիմացի պատը դուխ ա տալիս՝ դիմացի, դիմացի։  Ուղեղումս կռվող հավասարումներ ու գրաֆիկներ. իմ նորմալ վիճակն ա։ Ժամանակ չկա, ժամանակ չկա, բայց նաև չկան ահավոր մտքեր։ Ես ինձ անընդհատ հույս եմ տալիս, որ ֆիզիկան հիանալի մասնագիտություն է, որ այս կյանքում իմ տեղը ակադեմիայում է միայն ու միայն, բայց կա մի հատ շատ պարզ ճշմարտություն. գիտությամբ 24/7 զբաղվելը միակ բանն ա, որ զբաղացնում ա ուղեղիս անորմալ բջիջներին ու սպանում հոգուս Կաֆկային ու Սարտրին։ Կյանքը հիասքանչ ա, որովհետև ամեն անգամ մոլեկուլային կենսաբի գիրք կ

It cannot be a journey, if it doesn't have a beginning

Գնացքը Ստոքհոլմի կայարանից պոկվում է դեպի մոխրագույն անվերջություն։ Տագնապը կրծքավանդակումս մի վերջին անգամ գալարվում է ու պոկվում դեպի որովայն՝ սահուն վերածվելով դաշտանի ցավի։  - Շնչի՛ր, Ռու՛, խորը շունչ քաշիր։ - Հանգի՜ստ, Ռու՜, հանգիստ, Ռու։ Շնչիր, արտաշնչիր, շնչիր։ Արդեն սովորական ա ինքս ինձ բարձրաձայն հանդարտեցնելը տագնապի ժամանակ։ Միշտ մեկը պետք է հանգիստ ձայնով խոսի՝ որպես ձայնը ռացիոնալի։ Ուժեղ տագնապը սկսեց, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստոքհոլմում, ու մտքերը, որ ամեն ինչ, միևնույն է, չի ստացվելու, հաղթեցին մնացած բոլոր մտքերին։ Անձնագրային ստուգման ժամանակ տագնապն արդեն խեղդում ա. հերթում ինձանից կանգնած մարդկանց զգալի մեծամասնությանը շատ երկար հարցաքննում են, փաստաղթեր նայում, հետ ուղարկում։ Սառը քրտինք, սրտիս աշխատանքը լսում եմ։ Թվում ա՝ բոլորը նայում են ինձ, տեսնում անհագստությունս։ Թվում ա՝ տագնապելուցս կմտածեն, որ հանցագործ եմ։ Հերթս հասնում ա, ժպտացող երիտասարդ կինը սկանավորում ա անձնագիրս ու կեցության քարտս։ - Լու՞նդ։ - Լունդ, ասպիրանտուրա,- պատասխանում եմ։ Ոչ մի ա

Կիևյան կամուրջներ

Image
Ճիշտ ոտքից սկսած առավոտը Առավոտյան 10:30 զնգաց, ավելի ճիշտ՝ Amen and Attack արեց զարթուցիչը։ Երբ զարթուցիչը դրել էի, էդ ժամանակ չգիտեի, որ չեմ կարողանալու մինչև 6։30 քնեմ ու հիմնականում տվայտվելու եմ էն հարցի շուրջ, թե ինչու՞ են հրեշտակները (ու սատանան) միշտ ներկայացվում որպես տղամարդ, եթե իրենք սեռ չունեն։ Ինչևէ, 4 ժամ քնած լինելը հաշվի առնելով, առավոտը հիանալի էր սկսել. -20 ցրտերը վերջացել են, լվացքը չորանում է, վերջապես նախաճաշելու համար լիքը համով բաներ ունեի։ Ցերեկը միթինգի էի, ինչպես պրոֆեսորն է ասում՝ սոցիալական լանչ։ Քովիդային իրականության ֆինծիկներից մեկը՝ կոլեգաներով կպնել զումին, խոսել բացի աշխատանքից ցանկացած բանի մասին։ Անցյալ հանդիպումի ժամանակ մի 15 րոպեի ընթացքում բոլորի ինտրովերտությունը բռնեց, թողեցին թռան, բայց էս անգամ սոցիալիզացիան ստացվում էր։ Մեկ էլ խոսակցություն է գնում, թե ազատ ժամանակ ինչով ենք զբաղվում, ես էլ դե ասում եմ, որ վերջերս ինձ լրիվ տվել եմ մեմեր սարքելուն։ Երբ ուզում են տեսնել, թե էդ ինչ մեմերով եմ զբաղվում, ասում եմ՝ դժվար իմանաք, մի այսպիսի ֆենտզի

Դբա լա՞վը. Կիև

Ճամպրուկը 26 կգ է, իսկ հավելյալ բեռի համար չափից շատ է պետք վճարել։ Մնում է ճամպրուկը դատարկելը։ Հագուստները վակումային տոպրակներում փաթեթավորված են, հետևաբար սրտիցս արյուն կաթելով հանում եմ գրքերս՝ մութ արվեստների, էքզիստենցիալ փիլիսոփայության, բիպոլյարության և այլնի մասին։ Ձմեռային սապոգներս չէի դրել, բայց դրել էի գրքերը, որոնք Գերմանիայից քարշ էի տվել՝ էնտեղ շորերիս մեծ մասը թողնելով։ Առանց գրքերի ճամպրուկի քաշը նորմալ է, իսկ ժամանակը՝ արդեն քիչ։  Նարնջագույն պատն է, հերթական անգամ։ Հայաստանում ապրելը միշտ չափից դուրս բարդ է, բայց Զվարթնոցն էլ՝ ամենատխուր տեղերից մեկը։ Գնալ-գալ-գնալ-գալ-գնալ...  Նարնջագույն պատով անցնելիս հետ նայելն արգելված է։ - Տոմսը միակողմանի է, էլ հետ չե՞ք գալու,- հարցնում է անձնագիրը ստուգողը։ - Հուսամ՝ ոչ մոտ ապագայում։ Մինչև ինքնաթիռը հերթը շատ արագ է անցնում։ Սպասում չկա, տագնապ չկա, ոգևորություն չկա։ Ուղղակի կա էս հուսանք վերջին ճանապարհը՝ նպատակից առաջ։ Երբ ինքնաթիռը բարձրանում է, ոնց որ մի հատ մեծ բեռ ընկնի սրտիցս։ Էդ պահը միշտ գնալուց ամենատխուրն ա եղել

Փնտրվում են զգացմունքներ

Այս գրառումը պիտակվել է խիստ անձնական, հետևաբար՝ պաշտպանված է գաղտնաբառով։ Եթե դեռ ուզում ես կարդալ, ինձ գրի, կասեմ գաղտնաբառը։  Հավանաբար՝ դեպրեսիկ էպիզոդ ա, նվնվոց, չափից դուրս անկեղծ մի բան կամ էլ՝ այս բոլորը միաժանակ։ Սրտից թույլ մարդկանց արգելվում է կարդալ, ավելի լավ է երեխա վախտերիս  քրոնիկները կարդացեք։ Կամ էլ՝ Գերմանիայից բողոքները ։

Անկշռություն

Բլոգիս վրա էլի փոշի է նստել, մատներս էլի ժանգոտում են, ուղեղս էլ՝ հետը։ Կար ժամանակ, երբ այս բլոգը նախատեսված էր թեթև ու հավես ճամփորդական օրագիր լինել, բայց դարձավ դեպրեսիվ էպիզոդների հավաքատեղի, հիմա էլ՝ ուղղակի փոշի ա դրվում ավերակների վրա։ Ժամանակին ուզում էի ինձ կարդան, իսկ հիմա հազիվ եմ գրում ու չեմ ուզում, որ գրածներիցս որևէ մեկը որևէ բան հասկանա։ Իրար հետևից միանման օրերն անցնում են, իսկ ես մեկ-մեկ հետ եմ նայում ու մտածում, թե ինչ անկանխատեսելի բան ա կյանքը ու ինչքան փոքր ա Երևանը։ Այսինքն՝ Երևանը չէ, այլ ամբողջ աշխարհը։ Աշխարհի էն մասը, որ ես ճանաչում եմ։  7 ամիս։ Արդեն 7 ամիս ա Հայաստանում եմ։ Մինչև արտակարգ իրավիճակը, դեռ չէի գիտակցում, որ հետ եմ եկել։ Սահմանները փակվելուց հետո էլ նախկին կյանքը կարծես կատարված լինի երկար ժամանակ առաջ, լրիվ ուրիշ մարդու հետ։ Էս խառը ժամանակներով ցավը սկսեց բթանալ, զգացողությունները՝ խամրել ու սկսեցի ինչ-որ չափով հաշտվել ներսի դատարկության հետ։ Եթե չլիներ կարանտինը, ես ու Քաոսը չէինք օտարանա էս աստիճանի ու միգուցե ստացվեր ինչ-որ բան։