Էվելին (մաս 2)

- Մեռնելուցս հետո ես այստեղ եմ թաղվելու:
Երբ որևէ մեկը քեզ հրավիրում է ճաշի կամ ընթրիքի, ուրեմն լավ է տրամադրված քո նկատմամբ, բայց երբ նա քեզ իր ապագա գերեզման է տանում, դա արդեն լրիվ ուրիշ մակարդակում է:
Ամերիկյան գերեզմանները մերինի պես քարակերտ չեն. Գադսդենի գերեզմանոցը անտառի կողքին գտնվող մեծ ու կանաչ տարածություն էր: Գազոնի վրա մի փոքրիկ անվանատախտակ էր դրված, դրա վրա էլ ծաղկաման, որում հարազատները ծաղիկներ էին դնում:
Ծննդյան տարեթիվը 1938 թվականն էր, իսկ մահվան թիվը դեռ չկար: Միսս Էվելինն առույգ կին է, հուսամ դեռ երկար կապրի: Իր ապագա գերեզմանի կողքին ամուսնու գերեզմանն էր... Փաստորեն ես սխալվում էի նրան պառաված օրիորդ համարելով, որովհետև ամուսինը մահացել էր մոտ մեկ տարի առաջ: Պարոն Մարդոքը երեք համալսարան էր ավարտել և ամերիկյան ֆուտբոլ է դասավանդել: Էվելինը պատմում է, որ ամբողջ Գադսդենը նրան «մարզիչ» է անվանել:
Միսս Էվելինն ու իր ամուսինը 35 տարի միասին են ապրել: Մի որդի ունեն, ով Էվելինին ամուսնու մահվանից հետո չի այցելել, չնայած մոտ 25 մղոն հեռավորության վրա է ապրում կնոջ ու երկվորյակ դուստրերի հետ:
Միգուցե ոմանք խելագարվեին մենակությունից այս քաղաքում, որտեղ մարդիկ նույնիսկ առևտուրն են առանց մեքենաներից դուրս գալու անում, իսկ Էվելինը երևի կրոնի ու բարեգործության մեջ է սփոփանք գտել: Բայց էն Էվելինը, ում այսօր բացահայտեցի, ամենևին էլ կրոնական ֆանատիկ ու ցնդած պառավ չէր, այլ սիրող կին ու կարոտող մայր:

Ինձանից առաջ նա մի աղջկա է հյուրընկալել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, իսկ հիմա էլ ինձ է հարազատի պես պահում: Բոլոր ծանոթների ու անծանոթների մոտ ինձ է գովում, հետո էլ ժպիտով ավելացնում, որ իր թոռնիկն եմ:
Իսկ ես էստեղ իրեն «խաբել» եմ, թե վաղվա քննության համար եմ պատրաստվում, որ կոմպն ինձ զիջի:
Այ տենց կռիսն եմ ես:
Բայց ես չե՛մ ուզում վաղը յոթին զարթնել ու մաթեմի չարաբաստիկ քննություն հանձնել: Ուզում եմ գնալ թափառելու էս քաղաքում, որը չքնաղ բնություն ունի, բայց մարդիկ չեն քայլում 
Սաղ հեչ, վաղվա քննության epic fail-ը մեջ:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը