Վաշինգտոնից Ալաբամա

Ինչքան քիչ ժամանակ կա գրելու, այնքան շատ բան կա պատմելու: Չգիտեմ էլ՝ որտեղից սկսեմ, որտեղ ավարտեմ...
Եռօրյա վերապատրաստման դասերի վերջին օրը մեզ Վաշինգտոն տարան՝ ավտոբուսային ուղևորության: Սիրահարվեցի Վաշինգտոնին, բայց շփվել չհասցրինք, որովհետև մոտ 3 ժամ ժամանակ ունեինք: Սպիտակ տան մոտ էլ լուսանկարվեցինք, որ հետո թիթիզանանք: 



Նույն օրվա գիշերը, տարբեր ժամերի պիտի ամենքս մեր համալսարանը մեկնեինք: Ընդամենը 2 ժամ կարողացա քնել, չնայած սարսափելի հոգնած էի, որովհետև վերջին օրերին ընդամենը 4 ժամ էի քնում: 

Քնած-քնած ճամպրուկս իջեցնելիս հասցրի անիվները կոտրել և ստիպված էի քարշ տալ 25 կգ բեռը: Որպես հավելում էդ խառը իրավիճակին, մոռացա նախաճաշով արկղիկս վերցնել, բայց բողոքական շատակերի համբավս էնքան մեծ էր, որ բոլորն իրենց նախաճաշն էին ինձ առաջարկում:  մեկը խնձոր տվեց, մյուսը՝ թխվածք, երրորդն էլ՝ թեյ ու ինչ-որ ռուսական երգեր երգելով հասանք Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայան: Ասում եմ՝ երբեք չես կարողանա հասկանալ գլորման ու շփման ուժերի տարբերությունը, մինչև չկոտրես ճամպրուկիդ անիվներն ու այն քարշ չտաս օդակայանով մեկ: Վերջապես ազատվելով հսկա ճամպրուկից, ստւգման անցակետ մտա ու չգիտես թե ոնց հասցրի գոտիս այնտեղ կորցնել: Բոլոր պրոբլեմներին ավելացավ նաև շալվարս վրաս պահելու գերխնդիրը:

Վաշինգտոնից Շառլոտ ադրբեջանցի աղջկա հետ էինք թռչում: Էնքան հոգնած էի, որ չեմ էլ հիշում թռիչքը երբ սկսվեց ու ոնց պրծավ, որովհետև քնել էի սարսափելի հոգնածությունից:
Շառլոտից Բիրմինգհեմ մենակ էի թռչում: Էստեղ արդեն սկսվեց անհանգստությունս ու սկսեցի թրեյնինգների նյութերը կարդալ, որ ամեն ինչ ճիշտ անեմ ու չխառնեմ: Կողքիս կինը սկսեց հարցեր տալ ու ահագին զարմացավ, որ Հայաստանից մենակ Բիրմինգհեմ սովորելու եմ եկել: Շատերի պես այն համոզմանն էր, որ Հայաստանը մուսուլմանական երկիր է ու պետական լեզուն ռուսերենն է: 

Ահագին վախենում էի, որ դիմավորողս կուշանա, բայց միանգամից նկատեցի քոլեջի նշանը ձեռքին ժպտացող կնոջը: Հյուրընկալող խորհրդատուս՝ պրոֆեսսոր Ռոսս Դերիքն ինձ էնպես ողջունեց, ասես հազար տարվա ծանոթներ լինեինք: Հետո օգնեց տեղափոխել ճամպրուկս, որի բռնակը կոտրվել էր Վաշինգտոն գալիս: Բիրմինգհեմից Գադսդեն ճանապարհին ահագին խոսեցինք ու հասցրեցինք լիքը ընդհանուր հետաքրքրություններ գտնել. ռոք ու մետալ էին սիրում, ֆանտաստիկա կարդում ու ատում ֆաստ ֆուդը: Մի պահ պատկերացրի, հայ դասախոսներից մեկին իր մեքենայով ուսանողին տանելիս ու հետը մետալից խոսելիս, ծիծաղս եկավ: Ուսանող-դասախոս հարաբերություններն էստեղ շատ ուրիշ են ու շատ ավելի լավը:

Հետո ինձ ռեստորան տարավ, որտեղ Հարավի ազգային, «գյուղական» կերակուրներն էին մատուցում: Լիքը ինձ անծանոթ բանջարեղեն պատվիրեց, տապակած կակաչ, մեղրով եփված խնձոր ու եգիպտացորենի հաց: Հայաստանից գնալուց հետո առաջին անգամ նորմալ ու համով բան կերա:  Սիրեցի Ալաբաման. բնություն հրաշալի է, մարդիկ բարի ու իրար օգնող, ուտելիքն էլ՝ համով:
Ուրիշ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Ի՞նչ անենք, որ մոտակայքում մեգապոլիս չկա, իսկ կլիման սարսափելի խոնավ է: Կարևորը հոգեպես սենց թեթև ու երջանիկ եմ զգում, դեռ էնքան բան կա բացահայտելու, էնքան բան սովորելու ու սովորեցնելու...

Վաղն էլ մի քանի քննություն պիտի հանձնեմ... Հեշտ չի լինելու, պիտի 100 տոկոսանոց հանձնեմ, որ կարողանամ իմ ուզած առարկաները սովորել: Բա ո՞ր չկարողանամ...
Էստեղ գրելու լիքը բան էլ կա, բայց հիմա քոլլեջից պետք է գնամ, իսկ տանն ինտերնետ չկա:

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը