Ամեն ինչ էնքան էլ վատ չի

Էս ծրագրի ամենապստոն եմ: Երբ ասացի, որ 17 տարեկան եմ, բոլորը համատարած wow-ներով դիմավորեցին: Իսկ երբ ավելացրի, որ ֆիզիկա եմ սովորելու, wow-ների կրկնակի դոզա ստացա: Այստեղ մոտ 60 հոգի կա, նախկին խորհրդային երկրերից ու բոլորի մեջ ես միակն եմ, որ անչափահաս է ու գիտնական է դառնալու. հիմնականում իրավագետներ, դիվանագետներ ու լեզվաբաններ են:
Պարզվում է` ծրագիրը նախատեսված է տասնութ տարեկանից բարձր մարդկանց համար; Իսկ ես բանից անտեղյակ մասնակցել եմ ու անցել. մանրուք է, բայց չափազանց հաճելի: 

Բայց դե չնայած իմ չափազանց ակտիվ ու շատախոս բնավորությանը, ես թրեյնինգներին մի տեսակ պասիվ եմ, «էշից ընկած»:
Ու ծիծաղելի է, որ պատճառը միայն նորմալ չսնվելն է: Ես որ համով բաների պակաս եմ ունենում, իմ օգտակար/վնասակար գործողության գործակիցն ու տրամադրություն միանգամից ընկնում է:
Էսօր նամակ էինք գրում մեզ, որն ուղարկելու են ծրագիրն ավարտելուց հետո: Գրեցի բոլոր նպատակներս ու երազանքներս ԱՄՆ-ի հետ կապված ու հասկացա, որ եթե շարունակեմ ոչ մի բան չուտելը, քննություններ չեմ կարողանա հանձնել: Դրա համար էլ էսօր ինձ ներշնչեցի, որ ամեն ինչ հիասքանչ համ ունի ու կերա վերցրածս ողջ ուտելիքը: 

Չէ, խնձորն էնքան էլ թթու չի, սալաթը շատ համով ա ավոկադոյի սոուսով, իսկ քաղցր հացն էլ կարելի է յոգուրտի հետ ուտել:

Հ.Գ. Գրառումները բերել եմ բլոգ akumb.am-ի օրագրիցս։ Իսկ ամերիկյան նվնվոցները 2013-ի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածից են, երբ փոխանակման ծրագրով մի կիսամյակ ԱՄՆ-ում էի սովորում։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը