Ամերիկան հիասքա՞նչ է / Ist Amerika wunderbar?

Որոշեցի ամերիկյան արկածների, հետաքրքրությունների ու բողոքների համար նոր օրագիր բացել: Անվանումն էլ Rammstein-ի Amerika երգից է. երգ, որը ինձ մոտիվացրել է այս մրցույթի էսսեները գրելիս, հետս հարցազրույցի է եկել ու ինձ TOEFL-ի ճանապարհել:
Ու եթե չլիներ այստեղի ահավոր ուտելիքն ու Վաշինգտոնի խեղդող ու խոնավ կլիման, վերնագիրը կլիներ ''Amerika ist wunderbar!''` «Ամերիկան հիասքանչ է», ինչպես իմ շատ սիրելի երգում է ասվում.



Բայց իմ Ամերիկան շատ հեռու է հիասքանչ լինելուց...

Իսկ հիասքանչությունը խախտող հանգամանքներից մեկն այն է, որ էս քանի օրվա ընթացքում ընդամենը մի քանի ամերիկացու հետ ենք շփվել` այն էլ ծրագրի տնօրենի ու կորդինատորների: Ընդհանուր առմամբ, հյուրանոցը միջազգային կոնֆերանսների ու մշակութային միջոցառումների համար է նախատեսված ու ավելի հաճախ ազգային տարազով պակիստանցի կտեսնես, քան ամերիկացիների: Մեկ էլ քանի որ ծրագիրը նախկին ԱՊՀ երկրների համար է, բոլոր մասնակիցները ռուսերեն են խոսում: Արդյունքում ինչ-որ անգլոռուսերեն մուտանտ լեզվով ենք խոսում:

Իսկ ԱՄՆ-ի հրաշքներից մեկը ժպտացող մարդիկ են: Մեր մուննաթ մարդկանց հետ համեմատած էնքան հավես է, որ ժպիտիդ ժպիտով են պատասխանում կամ առավոտյան ժպտալով անծանոթի բարևում: Թող մարդիկ ասեն, թե ժպիտները կեղծ են, բայց իրականում լիքը դրական էներգիա ես ստանում:
Մարդիկ էլ պարզ ու անմիջական են, չկան մեր երկրում տարածված դասախոս-ուսանող, տնօրեն-աշխատող ծանր ու ֆորմալ հարաբերությունները: Մարդիկ հավասար են ու իրենց ամեն քայլ դրա ապացույցն է:
Դեռ ուրիշ «ամերիկյան հրաշքների» չեմ հանդիպել. հուսով եմ վաղվա Վաշինգտոն այցը կկոմպենսացնի ուտելիքի պակասը...

Հ.Գ. Էսօր բելառուսների ու ուկրաինացիների հետ անհամ սալաթ ուտելիս մեր հարազատ բորշչին էինք հիշել: Նենց տաք ճաշիկ եմ ուզում:



Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը